Որոնել

Vatican News
Ավրորայի նախկին դափնեկիրներու Ռատիօ Վատիկան այցը Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանին հետ Ավրորայի նախկին դափնեկիրներու Ռատիօ Վատիկան այցը Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանին հետ 

Ավրորա Մրցանակ - «Ավրորա» ֆորումը

«Ավրորա» ֆորումը բացառիկ և յաւակնոտ նոր ասպարէզ է, որը կոչուած է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկութեան հաւաքական ներուժի իրացմանը
Ունկնդրէ լուրը

Յարգելի ռադիոլսողներ,

Շարունակում ենք ձեր ուշադրութեանը ներկայացնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութիւնը:

Հոկտեմբերի 14-21 Հայաստանում անցկացուեց «Ավրորա» ֆորումը, որին անդրադարձել էինք մեր նախորդ հաղորդումների ընթացքում:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և յաւակնոտ նոր ասպարէզ է, որը կոչված է խթանելու դրական զարգացումներ և նպաստելու մարդկութեան հաւաքական ներուժի իրացմանը՝ միտուած տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական և մարդասիրական ոլորտների հրատապ մարտահրաւէրների յաղթահարմանը:

Յիսունից աւելի միջոցառումների շարքից կցանկանայինք ձեր ուշադրութեանը ներկայացնել դրանցից մի քանիսը:

#AraratChallenge փառատօն

#AraratChallenge փառատօնն անցկացուեց հոկտեմբերի 19-20-ը՝ Երևանում՝ Ազատութեան հրապարակում: Այն համախմբել էր «Ավրորայի» համախոհներին՝ երախտագիտութիւնը գործով արտայայտելու, դժուարին դրութեան մէջ գտնուող մարդկանց երկրորդ հնարաւորութիւն տալու եւ աշխարհը բարեփոխելու շուրջ: #AraratChallenge շարժման միջոցով հաւաքուած բոլոր նուիրատուութիւնները յատկացուելու են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ծրագրերին՝ աջակցելու օգնութեան կարիք ունեցողներին: #AraratChallenge շարժման մասնակիցները պարզ քայլեր են ձեռնարկում՝ ստեղծելու իրենց #AraratChallenge տեսաուղերձը եւ իրենց ընկերներին առցանց հաղորդակից դարձնելու դրան: Այդ կերպ նրանք ուրիշներին ևս ոգեշնչում են որդեգրելու մարդասերների յաջորդող սերունդներին զօրացնելու «Ավրորայի» առաքելութիւնը և միանալու այն շարժմանը, որը երկրորդ հնարաւորութիւն է ընձեռում մեզնից ամենախոցելիներին։

#AraratChallenge փառատօնի շրջանակում տեղի ունեցաւ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողութիւնը, որի ընթացքում մեծարանքի արժանացան 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնուիրաբար օգնել են ուրիշներին ու կարեւոր ազդեցութիւն ունեցել մարդասիրութեան ոլորտում: Ընտրող յանձնաժողովը յայտնեց դափնեկրի անունը՝ «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպութեան համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայի, որին էլ կշնորհուի 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու մարդասիրութեան շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին:

Հոկտեմբերի 20-ին  Ազատութեան հրապարակում մանկապատանեկան բազմապիսի միջոցառումները ամփոփուեցին Գերգիեւի եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նուագախմբի ներկայացմամբ: Նոյն օրը օրը երեկոյեան կայացաւ իւրայատուկ բարեգործական համերգ-նուիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նուագախմբի մասնակցութեամբ: «Ավրորայի» աջակիցներին նուիրուած այս բացառիկ երեկոյի ընթացքում 2019թ. «Ավրորայի» դափնեկրին շնորհուեց մրցանակը:

Հոկտեմբերի 21-ին, աւանդոյթի համաձայն, «Ավրորա» մրցանակի 2019թ. դափնեկիր Միրզա Դինայիի անունն արձանագրուեց «Մատեան Մարդասիրաց» ձեռագրում։  «Մատեան մարդասիրաց» ձեռագիրը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութեան համառօտ տարեգրութիւնն է, որում յիշատակուած են նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրների եւ հերոսների գործունէութեան մասին, ինչպէս նաեւ «Ավրորա» մրցանակի ազդեցութեան ամփոփումը։ Ձեռագիրը, որն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակի ոգեկոչման օրը, պահւում է հայ մշակոյթի եւ մարդասիրական արժէքների կարեւորագոյն գանձարաններից մէկում՝ Մատենադարանում, պատմական մեծ կարեւորութեան աւելի քան 20,000 այլ ձեռագիր եւ տպագիր մատեանների հետ։ Ամեն տարի ձեռագիրը համալրւում է «Ավրորա» մրցանակի ազդեցութիւնը ներկայացնող պատմութիւններով, ինչպէս նաեւ մրցանակի հերոսների եւ դափնեկիրների գործունութիւնն ամփոփող 365 (նահանջ տարում՝ 366) բառանոց դրուագներով։

«Ավրորա» մրցանակի 2019թ. դափնեկիր Միրզա Դինայիի անուան արձանագրմանը նուիրուած հանդիսաւոր արարողութեանը մասնակցում էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, ինչպէս նաեւ մրցանակի նախորդ տարիների դափնեկիրները՝ Չո Լա ԱունըՄարգարիտ Բարանկիցեն եւ Թոմ Քաթինան։

Պատրաստեց ՝Անի Մնացականեանը

25/10/2019, 08:19