Cerca

Vatican News
ՀՀ Սուրբ Աթոռի մօտ դեսպան Տիար Կարեն Նազարեան ՀՀ Սուրբ Աթոռի մօտ դեսպան Տիար Կարեն Նազարեան  (Claudia Fagiani)

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան ընդունելութիւնը նուիրուած Հայաստանի Անկախութեան տօնին

ՀՀ դեսպանն իր խօսքում ընդգծել է, որ աշխարհի հինաւուրց եկեղեցիների հետ մէկտեղ Երևանի և Շուշի մզկիթները խորհրդանշում են տարբեր կրօնների հանդէպ հայ ժողովրդի հանդուրժողականութեան մասին:

Հոկտեմբերին 3-ին Հռոմի Բորգեզե այգու Վալադիեր դղեակում հանդիսաւոր ձևով նշուել է Հայաստանի Անկախութեան տօնը։

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան կողմից կազմակերպած պաշտօնական ընդունելութեանը մասնակցել են Վատիկանի արտաքին գերատեսչութեան ղեկավար՝ արք․ Ռիչարդ Գալագերը, նրա տեղակալը, Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտօնեաներ, մեծ թուով դեսպաններ, վատիկանեան կողմի հետ համագործակցող ակադեմիական ու գիտական շրջանակների, վերլուծական կենտրոնների, Հայաստանեայց Առաքելական ու Հայ Կաթողիկէ եկեղեցու ներկայացուցիչներ։

Ելոյթ ունենալով օրուայ առթիւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանը նշել է, որ դարերի ընթացքում հայ ժողովուրդն իր ներդրումն է բերել տարածաշրջանի ներդաշնակութեան, բազմազանութեան և առաջընթացի համար, և որ այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ Մերձաւոր Արևելքում քրիստոնեաների պատմական ներկայութիւնը վերահաստատելու ուղղութեամբ։ ՀՀ դեսպանն իր խօսքում ընդգծել է, որ աշխարհի հինաւուրց եկեղեցիների հետ մէկտեղ Երևանի և Շուշի մզկիթները խորհրդանշում են տարբեր կրօնների հանդէպ հայ ժողովրդի հանդուրժողականութեան մասին։ Նա ներկայացրել է Հայաստանի՝ որպէս ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի թեկնածու երկրի վարած արտաքին քաղաքականութիւնը, որի հիմքում են ընկած հիմնարար ազատութիւնների, իրաւունքի գերակայութեան համընդհանուր սկզբունքները և ժողովրդի իշխանութեան վրայ հիմնուած արժեհամակարգը։

Կ․Նազարյանն իր ելոյթի մէկ այլ բաժնում առանձնակի անդրադարձ է կատարել Հայաստանում ոչ բռնի, խաղաղ յեղափոխութեանն ու դրան յաջորդած զարգացումներին, որոնք ուղղուած են երկրում ժողովրդավարական հաստատութիւնների ու մարդու իրաւունքների ամրապնդմանը և այս ուղղութեամբ կարևորել հայութեան բոլոր հատուածների ու ՀՀ իշխանութիւնների անկոտրուն կամքն ու վճռականութիւնը։

Ընդունելութեան մասնակիցներին ներկայացուել են Հայաստանի զբօսաշրջային գրաւչութիւնը, տեսարժան վայրերը, հոգևոր, մշակութային ժառանգութիւնը։ Երեկոյի ընթացքում հիւրերը համտեսել են նաև «Արարատ» կոնեակների տեսականին։

Դեսպան Նազարեան ամոլը ու Գերապայծառ Կալլակէր
Դեսպան Նազարեան ամոլը ու Գերապայծառ Կալլակէր
07/10/2019, 08:37