Որոնել

Vatican News
Արմէն Սարգսեանը հանդիպել է Սերճօ Մատարելլայի հետ: Արմէն Սարգսեանը հանդիպել է Սերճօ Մատարելլայի հետ: 

Արմէն Սարգսեանը հանդիպել է Սերճօ Մատարելլայի հետ:

Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առաւել մեծ ջանքեր ներդրել երկկողմ յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ
Ունկնդրէ լուրը

Աշխատանքային այցով Իտալիայում գտնուող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպել է Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերճօ Մատարելլայի հետ:

Նախագահ Սարգսեանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերութիւնների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանօթանալ ներդրումային փոխշահաւէտ համագործակցութեան հնարաւորութիւններին, իսկ որոշների հետ արդէն իսկ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը վերածել գործնական քայլերի։

Շնորհակալութիւն յայտնելով նախագահ Մատարելլային՝ Իտալիա պետական այց կատարելու հրաւէրի համար, նախագահ Սարգսեանը ողջունել է այս տարուայ ապրիլին Իտալիայի Պատգամաւորների պալատի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախաձեռնութեան ընդունումը, ինչպէս նաև սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնուած գործ ընկերութեան համաձայնագրի վաւերացումը։

Փաստելով տնտեսական, կրթական, մշակութային ու գիտական ոլորտներում համագործակցութեան մեծ հնարաւորութիւններն ու կարևորելով առկայ ներուժի լիարժէք իրացումը՝ նախագահները նշել են, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապէս նպաստելու են երկկողմ յարաբերութիւնների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցութեանը։ Նրանք պատրաստակամութիւն են յայտնել առաւել մեծ ջանքեր ներդրել երկկողմ յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ։

Նշելով Իտալիայի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու աւանդոյթները՝ զրուցակիցները կարևորել են երկու երկրների նախագահական կառոյցների միջեւ փոխգործակցութիւնը, մասնաւորապէս, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

Քաղուած «president.am» կայքէն

26/09/2019, 12:44