Cerca

Vatican News
Վենետիկի Մուրադ Ռաֆայելեան վարժարանը Վենետիկի Մուրադ Ռաֆայելեան վարժարանը 

Մայիսի 9, 2019թ. - Հայաստանի տաղաւարը Վենետիկի 58-րդ արուեստի միջազգային բիենալեին:

Մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռափայելեան վարժարանում տեղի ունեցաւ Հայկական տաղաւարի բացման արարողութիւնը

Վենետիկի 58-րդ արւեստի միջազգային բիենալեի հայաստանեան տաղաւարի նախագիծը ներկայացաւ «Յեղափոխական սենսորիում» խորագրի ներքոյ:

Մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռափայելեան վարժարանում տեղի ունեցաւ Հայկական տաղաւարի բացման արարողութիւնը: Բացման խօսքով հանդէս եկաւ Մշակոյթի նախարարի պաշտօնատար, հայկական տաղաւարի կոմիսար Նազենի Ղարիբյանը, ցուցադրութեան համադրող Սուսաննա Գյուլամիրյանը, ինչպէս նաև հայաստանեան տաղաւարի և «Եղափանդական Սենսորիում» նախագծի զարգացման համակարգող Թինա Շաքարյանը: Միջոցառմանը հրաւիրուած էին հայ և օտարերկրեայ յայտնի արհեստագէտներ, արւեստի քննադատներ, ինչպէս նաև հայկական տաղաւարի դոնորներն և աջակիցները:

Երեք մասից բաղկացած այս նախագիծը Հայաստանում 2018 թուականին տեղի ունեցած յեղափոխական իրադարձութիւնների գեղարուեստական և վերլուծական ներկայացումն է:

Մէկ մասը «Արտլաբերևան» արուեստագէտների խմբի (Գագիկ Չարչյան, Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան)` «Յեղափոխական սենսորիում» անուանմամբ վիդեո ինստալացիան է, որի բովանդակային, թեմատիկ կառուցուածքը հայկական յեղափոխութեան ողջ ընթացքի առաւել յիշարժան իրադարձութիւններին վերաբերող վաւերագրական նիւթերի հաւաքումը, զտումը, հետազօտութիւնն ու ներկայացումն է: Վիդեո շարքը բաղկացած է մի քանի թեմատիկ վիդեո պրոյեկցիաներից, որտեղ հենակետային թեման է «յեղափոխական բազմութիւնը»: Վիդեոշարքում արուեստագէտները կարևորում են դրոնային նկարահանումները, որոնց օբյեկտը ոչ թէ անհատն էր կամ մարդկային փոքր խմբերը, այլ յեղափոխական հանրութիւնը, որոնք յեղափոխութեան մասնակիցներին փոխանցում էին առանձնայատուկ ոգևորութեան զգացում՝ մենք շատ ենք: Դրոնային նկարահանումները հարստացնում էին քաղաքական, յեղափոխական սենսորիումը՝ իբրև բարձր զգացում, ինչպէս բառացի, այնպէս էլ փոխաբերական իմաստով:Միւս կողմից, թուային տեխնոլոգիաները էական դեր ունեցան քաղաքական մոբիլիզացման համար: Տեսանիւթերում ներկայացուած են նաև յեղափոխութեան օրերին կիրառուող բռնութիւնները նախկին ռեժիմի ներկայացուցիչների, ոստիկանական ստորաբաժանումների կողմից, որոնք դիմադրող և պայքարող բազմութեան գործողութիւնները յաճախ որակում էին որպէս խմբակային յարձակումներ:

Վիդեո շարքը տեղ է տալիս նաև յեղափոխութեան ստեղծագործական բնոյթին, ուր, մասնակից արուեստագէտների բնորոշմամբ, «մարմինների բազմութիւնը գծում է ոչ միայն քաղաքական, այլ նաև իր պետական և ստեղծագործական ուրուագիծը», դրսևորելով ստեղծագործական հնարամտութեան այլևայլ ձևեր:

 Հայկական տաղաւարի երկրորդ մասի հեղինակը արուեստագէտ Նարինե Առաքելյանն է, որը հանդէս է գալիս «շերեփ-կաթսա» կատարումով, որը վերարտադրում է յեղափոխութեան օրերին կանանց կողմից առաջադրուած անհնազանդութեան ակցիան Վենետիկի հանրային տարածքներում: Խորհրդանշային այս ժեստով արուեստագէտը վկայում է, որ յեղափոխութիւնը երբեք չէր կայանայ, եթէ չլինէին Հայաստանի կանանց արմատական քաղաքական գործողութիւնները, խիզախութիւնն ու ստեղծագործական հնարամտութիւնը:

Ցուցադրութեան երկրորդ մասը հայաստանեան տաղաւարի համադրողի կողմից նախաձեռնած և կազմակերպած` «Երկխօսութիւններ յեղափոխութեան և իշխանութեան մասին» խորագրով տեսագրութուններն են, որտեղ տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագէտներ, ուսումնագետներ, Ֆեմինիստ և քաղաքացիական ակտիվիստներ` Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամակոչյանը և Աննա Նիկողոսյանը, ներգրաւուած են հայկական յեղափոխութեանը վերաբերող անդրադարձներով, վերլուծություններով`նաև յեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցումով և կարգախօս-յայտարարով:

Ցուցահանդէսը այցելուների համար բաց կլինի մինչև նոյեմբերի 24-ը:

Անի Մնացականեան  

11/05/2019, 08:38