Որոնել

Vatican News
«Ավրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովը։ «Ավրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովը։  

Ավրորա մրցանակ (5). «Ավրորա» մրցանակի ընտրող յանձնաժողովը։

«Ավրորան» գործակցում է մարդկային կեանքի փրկութեամբ զբաղուող տասնեակից աւելի երկրներում՝ աշխարհի հինգ մայրցամաքում:

Յարգելի ռադիոլսողներ,

Շարունակում ենք ձեր ուշադրութեանը ներկայացնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութիւնը: Այն իրականացուում է մի շարք նախագծերի միջոցով, որոնցից է «Ավրորա» մրցանակը:

Ունկնդրէ լուրը

«Ավրորա» մրցանակի հերոսներին և դափնեկիրն ընտրում է հեղինակաւոր ընտրող յանձնաժողովը, որի առաջին համահիմ նադիրներն են Ճորճ Քլունին և լուսահոգի Էլի Վիզելը՝ հոլոքսոտի վերապրող: Նա Նոպէլեան մրցանակի դափնեկիր էր և անգնահատելի ջանք է ներդրել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ստեղծման և զարգացման գործում:

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկուած են Նոպէլեան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրաւունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Աւստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրէն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութեան համահիմ նադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնտոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարութիւնների ինստիտուտի տնօրէն Լորդ Արա Դարզին, մարդու իրաւունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրէն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարուեստական եւ գլխաւոր տնօրէն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նուագախմբի գլխաւոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նիւ Եորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորեանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ճորճ Քլունին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի կարող է առաջադրուել մարդասիրութեան ասպարէզում բացառիկ քայլեր կատարած ցանկացած մարդ կամ մարդկանց խումբ։ Թեկնածուների տուեալները խիստ ընթացակարգով ենթարկուում են մանրակրկիտ քննութեան, իսկ վերջնական որոշումը կայացնում է Ընտրող յանձնաժողովը՝ յստակ չափանիշներով, որոնք են խիզախութիւնը, նուիրուածութիւնը և գործունէութեան ունեցած ազդեցութիւնը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը վերափոխում է հայկական փորձառութիւնը համաշխարհային շարժման, որը կոչուած է մեզնից իւրաքանչիւրին ոգեշնչելու գործի՝ յանուն մարդկութեան եւ մարդկային կեանքի։ Հեղինակաւոր միջազգային գործիչներից կազմուած Ընտրող յանձնաժողովի հետ միասին «Ավրորայի» ծրագրերն առնչուում են ողջ աշխարհին:

«Ավրորան» գործակցում է մարդկային կեանքի փրկութեամբ զբաղուող տասնեակից աւելի երկրներում՝ աշխարհի հինգ մայրցամաքում: 2015թ. մեկնարկից ի վեր, «Ավրորա» մրցանակը ստացել է 1,399 առանձին թեկնածուների աւելի քան 2,200 առաջադրում՝ մօտ 125 երկրներից եւ աւելի քան 20 լեզուներով։ Երեք տարում ընտրուել է 11 «Ավրորայի» հերոս:

08/03/2019, 08:20