Որոնել

Vatican News
Ավրորա մրցանակ  Ավրորա մրցանակ  

Ավրորա մրցանակ (4). «Ավրորա» նախաձեռնութեան նպատակը։

«Ավրորա» մրցանակի հիմքում է Արշալոյս Մարդիգանյանի փրկութիւնը և Ցեղասպանութեան տարիներին հազարաւոր վերապրումի և խիզախութեան դրուագներ:

Յարգելի ռադիոլսողներ,

Նախորդ հաղորդման ընթացքում ձեզ ներկայացրինք Ավրորա Մարդիգանյանի կեանքի պատմութիւնը: Կյանգի և մահուան կռւում նա յաղթեց, որ աշխարհին պատմի իրականութիւնը 1915թ. Օսմանեան կայսրութիւնում հայերի նկատմամբ տեղի ունեցած վայրագութիւնների մասին։

Ունկնդրէ լուրը

1920-ականների վերջում սակայն հանրութեան ուշադրութիւնը դէպի ֆիլմը սկսեց նուազել, իսկ թեման դարձաւ քաղաքականապէս անշահաւէտ:

Արշալոյս Մարդիգանյանի հետագայ կեանքը ևս ցնցումներով շարունակուեց: Քսանութ տարեկանում նա ամուսնացաւ գաղթական հայ երիտասարդ Մարտին Հովանյանի հետ: Ծնուեց նրանց միակ որդին` Մայքլ Սեդալ Հովանյանը, որը հօր մահից յետոյ հեռացաւ մօրից:

Ցեղասպանութեան տարիներին կրած զրկանքների ու հոգեբանական ցնցումների պատճառով կեանքի վերջին տարիներին Ավրորան կորցրեց բանականութիւնը՝ երկար տարիներ ապրելով միայնակ՝ թուրքերի կողմից հետապնդուելու վախով: Կեանքի վերջին օրերն Ավրորան անցկացրեց Կալիֆոռնիայի «Արարատ հոում» ծերանոցում և մահացաւ մենութեան մէջ 92 տարեկան հասակում 1994թ. փետրուարի 6-ին: Յուղարկաւորուած է ընդհանուր գերեզմանում:

 «Ավրորա» մրցանակի հիմքում է Արշալոյս Մարդիգանյանի փրկութիւնը և Ցեղասպանութեան տարիներին հազարաւոր վերապրումի և խիզախութեան դրուագներ: «Ավրորա» մրցանակը մեր երախտագիտութիւնն է Արշալոյս Մարդիգանյանին և բոլոր նրանց, ովքեր իրենց կեանքը վտանգի ենթարկելով՝ մասնակցում են աշխարհը բարեփոխելու ջանքերին:

Հայոց ցեղասպանութեան մասին խօսելից շատ ենք անդրադառնում կորսուած կեանքերին և ճակատագրերին: Բայց որքան կարևոր են նաև փրկութեան պատմութիւնները, որոնք չէին լինի՝ առանց այն միսիոներների և անհատների, ովքեր ջանք չէին խնայում հայերին փրկելու և նրանց արժանապատիւ կեանք ապրելու հնարաւորութիւն տալու համար՝ վտանգելով իրենց սեփական կեանքը:

Ի երախտագիտութիւն նրանց հերոսութեան՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրեայ հերոսներին այն բացառիկ ազդեցութեան համար, որ նրանք իրենց գործողութիւններով ունեցել են մարդկային կեանքի պահպանման եւ մարդասիրութիւնն առաջ մղելու գործում։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ամէն տարի 2015-2023թթ. շնորհւում է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարաւորութիւն շարունակելու նուիրատուութեան շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպութիւններին։

01/03/2019, 08:18