Cerca

Vatican News
Մարգարիտ Բարանկիցէ եւ Ճորճ Քլունին Մարգարիտ Բարանկիցէ եւ Ճորճ Քլունին 

Ավրորա մրցանակ (6) - «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման առաջին արարողութիւնը։

2016-ի ապրիլի 22-ին մեկնարկեցին «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները Հայաստանում:
Ունկնդրէ լուրը

Սիրելի ռոդիոլսողներ,

 «Ավրորա» մրցանակի առաջին շրջափուլը մեկնարկեց 2015թ. յուլիսի 1-ին, երբ յայտարարուեց անդրանիկ մրցանակի համար թեկնածութիւնների առաջադրման սկիզբը: Մինչև հոկտեմբերի 1-ը «Ավրորա» մրցանակի Ընտրող Յանձնաժողովի ուշադրութեանը ներկայացուեց  113 թեկնածուի 186 առաջադրում աշխարհի 127 երկրից, 6 լեզուով:

Ընտրող Յանձնաժողովի առաջին հաւաքին՝ 2015թ. դեկտեմբերի 9-ին Նիւ Եորքում քննարկուեցին 2016թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները: Դեկտեմբերի 9-ը պատահական ամսաթիւ չէր: 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեան ընդունեց «Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի և արժանապատւութեան և այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին» բանաձևը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն իր գործընկերների հետ միասին միացել էր այդ բանաձևի ընդունմանն ուղղուած ջանքերին: Օրը կարևորագոյն տեղ զբաղեցրեց «Ավրորայի» օրացոյցում:

2016-ի մարտի 15-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ստեղծումից մէկ տարի անց Ընտրող Յանձնաժողովը յայտարարեց «Ավրորա» մրցանակի յաւակնորդների՝ «Ավրորայի» հերոսների անունները: Նրանք էին՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից,  հայր Բեռնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետութիւնից, Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից:

«Ավրորայի» այս և միւս հերոսների կենսագրութիւններին ձեզ կծանօթացնենք առաջիկայ հաղթրդումների ընթացքում:

2016-ի ապրիլի 22-ին մեկնարկեցին «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները Հայաստանում: Երևան ժամանեցին աւելի քան 700 հիւրեր՝ համաշխարհային մարդասիրական համայնքի հեղինակաւոր ներկայացուցիչներ, յայտնի գործարարներ, լրագրողներ, գիտնականներ, մշակոյթի գործիչներ: Հայաստան ժամանեց նաև աշխարհահռչակ դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող Յանձնախմբի համանախագահ Ջորջ Քլունին:

ԱՊՐԻԼԻ 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի յաւակնորդները, Ընտրող յանձնախմբի անդամները, մարդասիրական համայնքի հեղինակաւոր ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ հարանքի տուրք մատուցելու նահատակների յիշատակին:

Ապրիլի 24-ի երեկոյեան Երևանի Կարեն Դեմիրճյանի անուան մարզահամերգային համալիրում տեղի ունեցաւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման առաջին արարողութիւնը.

Հանդիսաւոր արարողութեան խորհուրդը հիմնուած էր Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարների արտացոլման, ինչպէս նաև հումանիզմի գաղափարախօսութիւնը լաւագոյնս ներկայացնող տարբեր ժողովուրդների առակների վրայ: Կցանկանայինք յիշեցնել, սիրելի՛ ռադիոլսողներ, որ 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին նուիրուած պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:

«Ավրորա» մրցանակի անդրանիկ դափնեկիր անունը յայտարարելու իրաւունքը վերապահուած էր Ընտրող յանձնախմբի համանախագահ Ջորջ Քլունիին:

2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր դարձաւ Մարգարիտ Բարանկիցեն: Ստանալով մրցանակը՝ նա ասաց. «Մեր արժեգները մարդկային արժեգներն են: Երբ դուք ունէք կարեկցանք, արժանապատուութիւն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ  և ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որևէ բան չի կարող յաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելութիւնը, ոչ հետապնդումները, ոչ սովը: Ոչի՛ նչ»։

Արարողութիւնը եզրափակուեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» յայտնի երգով՝ Գէորգ Յակոբեանի կատարմամբ: Բեմում ներկայ էր հենց ինքը՝ լեգենդար շանսոնյեն: «Ավրորա» մրցանակի շնորհման արարողութեան ժամանակ այս երգի

15/03/2019, 08:12