Որոնել

Vatican News
Կարեն Նազարեան Կարեն Նազարեան 

Կարեն Նազարեանը Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօր նոր դեսպան։

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանով Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօր նոր դեսպան նշանակուեցաւ Տիար Կարեն Նազարեանը:

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը, համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդուածի առաջին մասի երկրորդ կէտի  Կարեն Նազարեանը նշանակած է Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր  դեսպան (Նստավայրը՝ Վատիկան):

Կարեն Նազարեանի նշանակումին առիթով Սուրբ Աթոռի մօտ  ՀՀ նախկին արտակարգ և լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանը «ֆեյսpուքեան»  գրառմամբ շնորհաւորած է նորանշանակ դեսպneը: «Հայաստանի ամենափորձառու դիւանագէտներից Կարեն Նազարեանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազօր դեսպանի պարտականութիւնները: Համոզուած եմ, որ պարոն Նազարեանի երկարամեայ փորձի, նուիրուածութիւն ու ջանքերի արդիւնքում հայ-վատիկանեան բարեկամութիւնն աւելի կամրապնդուի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արուած գործը, ռեալ արդիւնքն ու լաւ աւանդոյթները մնայուն արժէք են: Վստահ եմ՝ լաւագոյն աւանդոյթները կպահպանուեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք: Շնորհաւորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»։ Գրած է Միքայէլ Մինասեանը

 

Կարեն Նազարեանը  ծնած է 1966թ. Երևանի մէջ։ Աւարտած է  Երևանի Պետական Համալսարանը և Մոսկուայի դիւանագիտական ակադեմիան: Մասնագիտութեամբ արևելագէտ է, միջազգային յարաբերութիւններու մասնագէտ:

Դիւանագիտական գործունէութեան ծիրէն ներս՝ Կարեն Նազարեան ծառայած է հետեւեալ կառոյցներուն մէջ։

1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերու նախարարութիւն (ԱԳՆ)

1993-1994թթ. Համատեղութեան կարգով ՌԴ ՀՀ դեսպանութիւն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարութեան պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի Ժընևի գրասենեակի և միջազգային այլ կառոյցներու ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկեան միջկառավարական յանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետութեան մօտ ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ի մօտ ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նիու Եորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակուած է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրի բանակցութիւններու հայկական կողմէն հանդէս է եկած է որպէս գլխաւոր բանակցող: Ներկայիս կը նախագահէ հայ-յունական և հայ-կիպրական միջկառավարական յանձնաժողովները:

2018թ․Յունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակուած է ԱԳ նախարարի տեղակալ։

28/12/2018, 15:48