Պեթա տարբերակ

Cerca

VaticanNews
Comunita armena di Gyumri Գիւմրիի հայ կաթողիկէները յարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանութեան հայ նահատակներին 

Գիւմրիի հայ կաթողիկէները յարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանութեա

Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած Սուրբ Պատարագ մատուցուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարում:

2018-ի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած Սուրբ Պատարագ մատուցուեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարում: Պատարագից յետոյ երիտասարդաց միութեան անդամները արտասանեցին Դանիէլ Վարուժանի «Ձօն» և Սիամանթոյի «Պարը» բանաստեղծութիւնները, ապա յաջորդեց օրուայ պատգամը և «Վասն նահատակաց» աղօթքը: Միասնական աղօթքից յետոյ հաւատացեալները Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի առաջնորդութեամբ թափօրով շարժուեցին դէպի Բագրատունեաց պուրակում գտնուող յուշարձանը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերին, ծաղիկներ դրեցին և աղօթեցին:

26/04/2018, 13:01