Որոնել

Կարդինալ Փարոլինը Կարդինալ Փարոլինը 

«Տոգորուած եմ խոր վշտի եւ կսկիծի զգացումներով` այստեղ յիշատակուող զոհերուն համար» Կարդինալ Փարոլինը Ծիծեռնակաբերդի մէջ

Հայաստան կատարած երկու օր տեւող այս ճամբորդութեան ընթացքին Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը պիտի ունենայ կարեւոր հանդիպումներ, ապա 13 Յուլիսին այցելութիւն պիտի տայ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցի, ուր առաւօտեան ժամը 10,30ին պիտի մատուցէ սուրբ պատարագը։

Վատիկան Նիուզ - Հայկական բաժանմունք

Ինչպէս կը կարդանք ՀՀ մօտ Սուրբ Աթոռի դեսպանութեան դիմատետրին վրայ հրատարակուած յայտարարութեան մէջ, Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը 11էն 13 Յուլիսին այցելութիւն կը կատարէ Հայաստան, ուր ժամանեց Թիֆլիսի ճանապարհով երեքշաբթի 11 Յուլիսի երեկոյեան։

Կարդինալ Փարոլինը Երեւանի Պապական Նուիրակութեան մէջ
Կարդինալ Փարոլինը Երեւանի Պապական Նուիրակութեան մէջ

Երկու օր տեւող այս ճամբորդութեան ընթացքին Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը պիտի ունենայ կարեւոր հանդիպումներ, ապա 13 Յուլիսին այցելութիւն պիտի տայ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցի, ուր առաւօտեան ժամը 10,30ին պիտի մատուցէ սուրբ պատարագը։

Նախատեսուած են անշուշտ այլ բարձրաստիճան մակարդակի վրայ հանդիպումներ ինչպէս նաեւ այցելութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ
Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ

Չորեքշաբթի 12 Յուլիսի առաւօտեան Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ իր պաշտօնական օրակարգը սկսաւ այցելութիւն տալով Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթող ու թանգարան ու թանգարանի ոսկէ մատեանին մէջ կատարեց գրառում մը, որուն մէջ յայտնեց, թէ մինչ ինք «յարգանքի տուրք կը մատուցէ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշարձանին եւ կ՛այցելէ Հայոց Ցեղասպանութեան թանգարան, տոգորուած է խոր վիշտի եւ կսկիծի զգացումներով ` այստեղ ոգեկոչուած զոհերու համար»։

«Թող Տէրը յաւիտենական հանգիստ պարգեւէ բոլոր անոնց, որոնք իրենց կեանքը կորսնցուցին և աջակցութիւն ցուցաբերէ` հասնելու համար արդարութեան և վերականգնելու մարդկային արժանապատուութիւնը նպաստելով արդար ապագայի կերտումին» գրեց միշտ Կարդինալ Փարոլինը որ ապա գրառումը աւարտեց հայցելով որ «Ամենակարողն իր օրհնութիւնը բաշխի ողջ ազնիւ հայ ժողովուրդին՝ մխիթարութիւն պարգեւելով այստեղ ոգեկոչուող զոհերու ժառանգներուն։

Կարդինալ  Փարոլինը Հայաստանի մէջ
Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ

 

Կից կը ներկայացնեն նաեւ Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի կայքին վրայ այս առիթով հրատարկուած  գրառումը

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Փիեթրօ Փարոլինն այցելեց Հայոց ցեղասպանութեան Յուշահամալիր

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Փիեթրօ Փարոլինի գլխաւորած պատուիրակութիւնը յուլիսի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Յովհաննիսեանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Կարեն Նազարեանի ուղեկցութեամբ:

Հիւրերին դիմաւորեց և յուշահամալիրի ստեղծման պատմութիւնը ներկայացրեց Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցեալ դարավերջին Ադրբեջանի Սումկայիթ, Կիրովապատ (Գանձակ), Պաքու քաղաքներում ադրբեջանական կառավարութեան կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի յիշատակին տեղադրուած երեք խաչքարերի և Արցախեան գոյամարտի տարիներին յուշապատի դիմացի հատուածում իւղարկաւորուած հինգ ազատամարտիկների պատմութիւններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանութեան միջև:

Կարդինալ Փիեթրօ Փարոլինը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողին, այնուհետև հիւրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մօտ և մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը:

Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ
Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ

ՀՑԹԻ տնօրէն Յարութիւն Մարությանը հիւրերին ուղեկցեց յուշապատի մօտ, որի յետնամասում յատուկ խորշերի մէջ ամփոփուած են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարութեան իրագործած հայերի զանգուածային կոտորածների և ցեղասպանութեան դէմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտաւորականների և միսիոներների գերեզմաններից վերցուած հողով լի փոքր սափորները:

Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ
Կարդինալ Փարոլինը Հայաստանի մէջ

Հիւրերը շրջեցին Հայոց ցեղասպանութեան թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինէ Աբրահամյանի ուղեկցութեամբ ծանօթացան մշտական և ժամանակաւոր ցուցադրութիւններին: Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Փիետրո Փարոլինի այցի կապակցութեամբ ՀՑԹԻ գիտական ֆոնդերից ի թիւս այլ նիւթերի դուրս էր բերուել նաև Հռոմի Պապ Պենետիկտոս 15-րդի՝ 1915 թուականի սեպտեմբերի 10-ին Օսմանեան կայսրութեան սուլթան Մեհմեդ 5-ին ուղղուած նամակի կրկնօրինակը: Նամակում Հռոմի Պապը իր բողոքի ձայնն էր բարձրացրել հայերի հանդեր իրականացուող համատարած բռնութիւնների և ջարդերի դէմ՝ կոչ անելով անյապաղ դադարեցնել կատարուող զանգուածային յանցագործութիւնները: Թանգարանում շրջելուց յետոյ կարդինալ Փիեթրօ Փարոլինը նաև գրառում կատարեց Պատուաւոր հիւրերի յուշամատեանում:

Շնորհակալութիւն յայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրէն Հարություն Մարությանը կարդինալին նուիրեց Հայոց ցեղասպանութեան մասին գրքեր: Իր հերթին Կարդինալը Հայոց ցեղասպանութեան թանգարանին նուիրեց յուշամետալ:

Սուրբ Աթոռից ժամանած պատուիրակութեան անդամները շրջեցին նաև Յիշողութեան պուրակում, որտեղ Կարդինալ Փիեթրօ Փարոլինը ջրեց Հռոմի Պապ Յովհաննէս Պօղոս 2-րդի 2001 թ.-ին և Ֆրանցիսկոս Պապի 2016 թ.-ին տնկած եղևնիները:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/07/2023, 12:05