Որոնել

Սուրբ Աթոռի դիւանագիտական առաքելութեան մշտական ներկայացուցչութիւնը Հայաստանում Սուրբ Աթոռի դիւանագիտական առաքելութեան մշտական ներկայացուցչութիւնը Հայաստանում 

Սուրբ Աթոռի դիւանագիտական առաքելութեան մշտական ներկայացուցչութիւնը Հայաստանում

Դարերի ընթացքում, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև այս տևական և հարուստ յարաբերութիւնները շարունակել են աւելի ու աւելի ամրանալ։

Վատիկան Նիուզ

Աշխարհի շատ երկրների համար, ամենաերկար դիւանագիտական յարաբերութիւնը Պապական պետութեան հետ է եղել, որն ինքնին աշխարհի ամենահին դիւանագիտական մարմիններից է:

Հռոմէական եկեղեցու եւ Հայաստանի միջև յարաբերութիւնները թուագրւում են վաղ քրիստոնէութիւնից, երբ 2000 տարի առաջ քրիստոնէութիւնը Երուսաղեմից տարածուեց «յայտնի աշխարհով» մէկ՝ որտեղ հանդիպումները և փոխանակումները փոխակերպուեցին ամենօրեայ կեանքին վերաբերող հարցերի քննարկման հարթակի։

Դարերի ընթացքում, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև այս տևական և հարուստ յարաբերութիւնները շարունակել են աւելի ու աւելի ամրանալ։ Համապատասխանաբար, 2021 թուականին, Հայաստանում, Երևանում, Հիւսիսային պողոտայի վրայ բացուեց Առաքելական Նուիրակութիւնը (Սուրբ Աթոռի Դեսպանութիւն)։

Սուրբ Աթոռի եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ ժամանակակից պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւնները սկիզբ են առել 1992 թուականի մայիսի 23-ից, երբ Հայաստանի Հանրապետութիւնը ձեռք բերեց անկախութիւն եւ երկու կողմերն էլ պաշտօնապէս հաստատեցին յարաբերութիւնները:

Սուրբ Աթոռը իր կողմից որպէս առաջին Առաքելական Նուիրակ (Դեսպան) Հայաստանի Հանրապետութիւնում նշանակեց Նորին Գերազանցութիւն Ժան-Փոլ Արքեպիսկոպոս Էմէ Գոբելին (1993-1997):

Նրան յաջորդել են Առաքելական նուիրակներ՝ Նորին Գերազանցութիւն Արքեպիսկոպոս Պետեր Շտեֆան Ցուրբրիգենը (1998-2001), Նորին Գերազանցութիւն Արքեպիսկոպոս Քլաուտիօ Քուճերոթին (2001-2011), Նորին Գերազանցութիւն Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին (2001-2017) եւ Նորին Գերազանցութիւն Արքեպիսկոպոս Խօսէ Ավելինօ Պետթանքուրը ա (2018թ․-ից մինչև այժմ):

Հայաստանի Հանրապետութեան հետ պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց ի վեր, Սուրբ Աթոռը մշտապէս ունեցել է դիւանագիտական գործակալներ` Հայաստանի հետ յարաբերութիւնները խթանելու համար, ինչպէս նաև տարբեր հաստատութիւնների միջև զանազան մակարդակներում այլ նախաձեռնութիւններ կազմակերպելու համար:

Տարիների ընթացքում Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև շարունակական յարաբերութիւնների արդիւնքում Հայաստանում ձևաւորեցին և սկսեցին աշխատել Մխիթարեան Միաբանութիւնը, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Միաբանութիւնը, Արևելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականները, Մայր Թերեզայի Գթութեան քոյրերը Սպիտակում և Երևանում, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցը, որը կառուցուել է 1988թ․-ի երկրաշարժից յետոյ, և Հայկական Կարիտասը։ Այս բոլոր կառոյցները հիմնադրուել են համաշխարհային կաթողիկէ եկեղեցու ռեսուրսներով և աջակցութեամբ:

Այս կաթողիկէ հաստատութիւնները Հայաստանում արժէքաւոր աջակցութիւն են ցուցաբերել նաև երկրում Սուրբ Աթոռի դիւանագիտական առաքելութեանը: Առաջին տարիներին, Առաքելական Նուիրակը կարող էր նաև հենուել Արևելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի գործող Արքեպիսկոպոսի կողմից տրամադրուած գրասենեակի վրայ:

2019թ․-ին, Սուրբ Աթոռի Պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար Արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Կալակերը, իր Հայաստան կատարած այցի ընթացքում նշեց, որ «Հայաստանում ներկայ բոլոր կաթողիկէ համայնքների (հայ կաթողիկէների, լատինական և այլ ծէսի կաթողիկէների) համատեղ նպատակը միշտ հայ հասարակութեան բարեկեցութեան համար աշխատելն է եղել: Մեր համայնքները հիմա էլ շարունակում են աշխատել այս ուղղութեամբ՝ հոգևոր, մշակութային, կրթական, բարեգործական և հումանիտար ոլորտներում տարբեր գործունէութիւնների իրականացման միջոցով» (մամուլի հաղորդագրութիւն, 9 նոյեմբերի, 2019թ. ՀՀ Արտաքին Գործերի Նախարարութիւն, Երևան):

Երևանի Հիւսիսային պողոտայում Առաքելական Նուիրակութեան նստավայրը ժամանակաւոր է, քանի որ նպատակ կա կառուցել աւելի հիմնային դիւանագիտական առաքելութիւն, որը բաւարար տարածք կ՛ունենայ Հայաստանի Հանրապետութիւնում Սուրբ Աթոռի առաքելութեան տարատեսակ գործունէութիւնների համար: Այս տարի՝ նշելով Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետութեան միջև պաշտօնական դիւանագիտական յարաբերութիւնների 30-ամեակը, Սուրբ Աթոռը ակնկալում է ապագայում կառուցել այնպիսի յարաբերութիւններ, որոնք կշարունակեն բարիք բերել ամբողջ հայութեանը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/10/2021, 07:25