Որոնել

Vatican News
Կարդինալ Փարոլին Կարդինալ Փարոլին 

Կարդինալ Փարոլինը «Bled Strategic» ֆորումում. «Իսկական Եւրոպան զօրակցութիւն է»

Ելոյթում Փարոլինը մասնաւորապէս անդրադարձել է Եւրոպական զօրակցութեան և միջազգային համագործակցութիւն, գաղթականութիւն և ժողովրդագրական փոփոխութիւններ թեմաներին:
Ունկնդրէ լուրը

Վատիկանի պետքարտուղար քարտուղար Կարդինալ ՓիեԷթրօ Փարոլինը սեպտեմբերի 2-ին ելոյթ է ունեցել Սլովենիայի Բլեդ քաղաքում կազմակերպուած «Bled Strategic» ամէնամեայ ֆորումին, որն այս տարի նուիրուած էր Եւրոպայի ապագային:

Ելոյթում Կարդինալ Փարոլինը մասնաւորապէս անդրադարձել է Եւրոպական զօրակցութեան և միջազգային համագործակցութիւն, գաղթականութիւն և ժողովրդագրական փոփոխութիւններ թեմաներին:

Նա շեշտել է, որ Եւրոպան չպէտք է մոռանայ իր քրիստոնէական արմատները, պէտք է վերագտնի եւրոպական ինքնութիւնը, նպաստի Եւրոպական արժէքների ձևաւորմանը, խթանի և աջակցի բաց երկխօսութեանը Եկեղեցիների և կրօնական միութիւնների կամ համայնքների ներկայացուցիչների հետ՝ չսահմանափակելով համագործակցութիւնը եւրոպական սահմաններով, քանի որ ինչպէս ցոյց է տուել covid-19 համաճարակը, ողջ  մարդկութիւնը մի ընդհանուր՝ փխրուն և ապակողմնորոշուած նաւակի մէջ է:

Անդրադառնալով գաղթականութեան խնդիրներին Կարդինալ Փարոլինն ընդգծել է, որ ընդհանրական ջանքեր են պէտք, քանզի. «Այսօրուայ համատեքստում մասնակի լուծումներն անբաւարար են»: Գաղթականների նուրբ հարցը ըստ Փարոլինի կապուած է նաև երկու կարևոր երեւոյթների հետ: Առաջինը `ժողովրդագրական փոփոխութիւնն է և ընտանիքներին օգնութիւնը:

Օսսերվաթորէ Ռոմանօ

03/09/2021, 13:00