Որոնել

 Ֆրանչիսկոս Պապ Ֆրանչիսկոս Պապ 

ԵՄ փաստաթուղթը Սուրբ Ծնունդի վերաբերեալ ժամանակավրէպ է. Ֆրանչիսկոս Պապ

Յունաստանից վերադարձի թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրոյցի ժամանակ Ֆրանչիսկոսը խօսել է ճամփորդութեան, գաղթականութեան, ուղղափառների հետ եղբայրութեան և «շաղակրատութեան» զոհ դարձած Փարիզի արքեպիսկոպոսի Օփըթիի մասին

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Կիպրոս և Յունաստան կատարած ուղևորութեան աւարտին Հռոմ թռիչքի ժամանակ պատասխանել է լրագրողների տարաբնոյթ հարցերին:

Սուրբ Ծննդեան վերաբերեալ ԵՄ փաստաթուղթը

Ֆրանչիսկոսը անդրադարձել է Սուրբ Ծննդեան վերաբերեալ Եւրոպական Միութեան փաստաթուղթին ասելով, որ այն «ժամանակավրէպ է»՝ ծագած «ջրիկ աշխարհականութիւնից»։ Պապը բացատրել է, որ Պատմութեան մէջ շատ բռնապետութիւններ են փորձել դա անել, որը չի գործել: «Մտաբերէք Նապոլէոնին... Մտաբերէք նացիստական բռնատիրութիւնը, կոմունիստականը...»: Եւրոպական Միութեան առնչութեամբ, Ֆրանչիսկոսն ընդգծել է, որ Միութիւնն իր ձեռքը պէտք է վերցնի Հիմնադիր հայրերի բարձրագոյն նպատակները, որոնք միասնութեան, մեծութեան նպատակներ էին, և զգուշանայ դէպի գաղափարաբանական գաղութացում ճանապարհ բանալուց։ Դա կարող է հանգեցնել երկրների պառակտման և Եւրոմիութեան ձախողման: Սրբազան Քահանայապետը շարունակել է, որ Եւրոմիութիւնը պէտք է յարգի իւրաքանչիւր երկրի ներքին կառուցուածքը, նրանց բազմազանութիւնը, իւրայատկութիւնները, եղբայրների ինքնիշխանութիւնը միասնութեան մէջ և աւելացրել, որ հաւատացած է, որ համանմանեցնելը ԵՄ նպատակը չի ու, որ Միութիւնը դա չի անի: Ֆրանչիսկոսը յորդորել է այնուամենայնիւ զգոյշ լինել չդառնալու գաղափարական գաղութացման փոխադրամիջոցներ։ «Այս իմաստով է Սուրբ Ծնունդի վերաբերեալ փաստաթուղթը ժամանակավրէպ» եզրակացրել է Պապը:

Ուղղափառներից ներում խնդրելու հարցին

Ֆրանչիսկոսը անդրադարձել է Արքեպիսկոպոս Հիերոնիմուսի հետ հանդիպման շրջանակներում ուղղափառներից ներում խնդրելու հարցին և նշել, որ ներում է խնդրել այն կաթողիկէների համար, ովքեր ժամանակին կանգնելով եւրոպական կառավարութիւնների կողքին, խոչընդոտել են Յունաստանի անկախացմանը: Պապը ներում է խնդրել նաև ուղղափառների հետ բաժանումների հարցում կաթողիկէների մասով պատասխանատուութեան համար և ընդգծել է, որ «Աստուած երբեք չի յոգնում ներելուց, երբեք,... Մենք ենք, որ յոգնում ենք ներում խնդրելուց և երբ Աստծուց ներում չենք խնդրում, եղբայրներից դժուար թէ խնդրենք, ինչն աւելի դժուար է, քանի որ կա ամօթի ու նուաստացած լինելու զգացմունք»: Մինչդեռ Պապը համարում է, որ այսօրեայ աշխարհում, ուր այնքան կորցրած կեանքեր ու այնքան պատերազմներ կան, մեզ անհրաժեշտ է նուաստացման և ներում խնդրելու վերաբերմունք:

Սիւնհոդոսականութիւնը

Այն հարցին թէ ի՞նչ է քայլեր են նախատեսւում Վատիկանի կողմից կաթողիկէ և ուղղափառ քրիստոնէութիւնը մերձեցման համար, Ֆրանչիսկոսը պատասխանել է, որ Եկեղեցում եղած տարբերութիւնների շարժընթացը (դինամիկան) սիւնհոդոսականութիւնն է. այսինքն՝ միմեանց լսելը և միասին առաջ ընթանալը՝ որպէս հոգևորականների ու աշխարհականների մէկ հոտ: Syn, որը նշանակում է միասին odos՝ ճանապարհ: Սա է սիւնհոդոսականութեան իմաստը, ասել է Ֆրանչիսկոսը և շարունակել, որ ուղղափառ եկեղեցիները, նաև արևելեան կաթողիկէ եկեղեցիները, պահպանել են այդ աւանդոյթը։ Լատին եկեղեցին, որ մոռացութեան էր մատնել Սինոդը, Սուրբ Պօղոս Զ-ի օրօք, 54, 56 տարի առաջ վերագտել է այն. «Եւ հիմա մենք սիւնհոդոսականութեան ճանապարհ ենք անցնում՝ այն դարձնելով սովորութիւն՝ միասին քայլելու նպատակով»։

Եւրոպայում ժողովրդավարութեան նահանջը

Եւրոպայում ժողովրդավարութեան նահանջի թեմայի շուրջ հարցին անդրադառնալով, Ֆրանչիսկոսը մէկ անգամ ևս շեշտել է, որ ժողովրդավարութիւնը քաղաքակրթութեան գանձն է և այն պէտք է պահպանուի: Նա նշել է, որ այսօր ժողովրդավարութեանը երկու վտանգ է սպառնում. մէկը պոպուլիզմն է, որը ոչ մի կապ չունեն ժողովրդայնութեան հետ: Առաջինը ազգային արժէքները պաշտպանելու պատրուակով, ոչնչացնում ժողովրդավարական կեանքը, կեանքը բառի բուն իմաստով և դառնում արիւնոտ բռնապետութիւն, ինչպէս նացիսզմը: Մինչ երկրորդը դա ժողովուրդների ազատ արտայայտումն է նրանց ինքնութեան միջոցով: Ժողովրդավարութեան միւս վտանգը, որը նրան աստիճանաբար թուլացնում է, դա երբ զոհաբերւում են ազգային արժէքները տանելով այն դէպի ինչ-որ մի վերազգային իշխանութեան: Դա մեզ մտածելու տեղիք պէտք է տա, ասել է Ֆրանչիսկոսը:

Գաղթականութեան թեման

Շօշափելով գաղթականութեան թեման և պատասխանելով Լեհաստանից, Ռուսաստանից կամ այլ երկրներից, ակնկալիքներ ունենալու իրեն ուղղուած հարցին, Ֆրանչիսկոսը հետևեալ տարբեր տեսանկիւններից է առաջարկել մօտենալ խնդրին.

• Պատեր կառուցելու առաջ յիշել սեփական պատմութիւնները և նոյնատեսակ իրավիճակներում յայտնուելը

• Գաղթականների ընդհանուր համայնքային քաղաքականութիւն նրանց վերաբաշխելու համար

• Նրանց հաւուր պատշաճի ընդելուզումը:

• Չլուծել գաղթականների խնդիրը, նշանակում է այսօր Եւրոպայում վտանգի տակ դնել քաղաքակրթութիւնը:

• Գաղթականների հետ կապուած միւս ողբերգութիւնը, նրանց թրաֆիքինգի զոհ դառնալն է: Մինչ մեկնումը նրանցից խլում են ունեցած ողջ գումարը և երբ նրանց հետ են մղում մարդկային այդ նոյն շահագործողների մօտ են յայտնւում։

Փարիզի Արքեպիսկոպոսի հրաժարականը

Ֆրանչիսկոսը խօսելով Փարիզի արքեպիսկոպոս Օփթըթի մասին ասել է, որ վերջինս «շաղակրատութեան» զոհ է դարձել և բացատրել, որ «մի մարդ, ում համբաւը հրապարակայնօրէն խլել են, չի կարող կառավարել»։ Նշենք, որ Պապը ընդունել է բարձրագոյն առաջնորդի հրաժարականը՝ ով մեղադրւում է կնոջ հետ սիրավէպի մէջ:

Ֆրանչիսկոսի և Քիրիլի ընդհանուր ծրագրերը

Հարց է հնչեցուել նաև Ֆրանչիսկոսի Համայն Ռուսիոյ Պատրիարք Քիրիլի հետ ընդհանուր ծրագրերի և այդ ճանապարհին հանդիպող դժուարութիւնների առնչութեամբ: Սրբազան Քահանայապետը եղբայրական արտայայտութիւններով է ձևակերպել իր միտքը՝ ասելով որ միշտ պատրաստ է երկխօսութեան իր ուղղափառ եղբօր հետ և պատրաստ է գնալ Մոսկուա: Նա նաև ընդգծել է, որ որպէս եղբայրներ պատկանում են միևնոյն մորը՝ Մայր Եկեղեցուն և աւելացրել, որ չպէտք է նստել և սպասել, որ աստուածաբանները համաձայնութեան գան: Մինչ նրանք դա կշարունակեն ուսումնասիրել հարցը. «մենք միասին առաջ ենք գնում՝ միասին աղօթելով, միասին բարեգործութիւն անելով։ Մենք սա կարող ենք անել, իսկ մնացածը կարող են անել աստուածաբանները, քանի որ չենք հասկանում թէ ինչպէս դա անել», ասել է Ֆրանչիսկոսը՝ աւարտելով զրոյցը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/12/2021, 23:09