Որոնել

Vatican News
Արարչագործութեան Ժամանակը Արարչագործութեան Ժամանակը 

Ֆրանչիսկոս Պապի, Տիեզերական Պատրիարք Բարթողոմէոսի և Քենթըրպուրիի Արքեպիսկոպոսի կոչը ուղղուած մոլորակի ապագային

Քննել սեփական վարքագիծը ու պարտաւորել նշանակալից զոհաբերութիւններ կատարելու՝ յանուն երկրագնդի բարօրութեան Ֆրանչիսկոս Պապը, Տիեզերական Պատրիարք Բարթողոմէոս և Քենթըրպուրիի Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, յորդորում են բոլորին «կեանքը ընտրելու » գործում կատարել իրենց բաժին գործը՝ յանուն մոլորակի ապագայի:

Վատիկան Նիուզ

Ֆրանչիսկոս Պապը, Տիեզերական Պատրիարք Բարթողոմէոսի և Քենթըրպուրիի Արքեպիսկոպոսը՝ առաջին անգամ միասին, մոլորակի ապագային ուղղուած հրատապ կոչ են ուղղել: Հռոմի Կաթողիկէ Եկեղեցու, Արևելեան Ուղղափառ Եկեղեցու և Անկլիքան Համայնքի ղեկավարները առաջին անգամ համատեղ կերպով նախազգուշացրել են շրջակայ միջավայրի կայունութեան հրատապութեան, աղքատութեան վրայ դրա ազդեցութեան և ընդհանրական համագործակցութեան կարևորութեան մասին:

Ունկնդրէ լուրը

Քննել սեփական վարքագիծը ու պարտաւորել նշանակալից զոհաբերութիւններ կատարելու՝ յանուն երկրագնդի բարօրութեան:

Ֆրանչիսկոս Պապը, Տիեզերական Պատրիարք Բարթողոմէոսի և Քենթըրպուրիի Արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, յորդորում են բոլորին «կեանքը ընտրելու » գործում կատարել իրենց բաժին գործը՝ յանուն մոլորակի ապագայի:

Համատեղ յայտարարութեան մէջ քրիստոնեայ առաջնորդները բոլորին կոչ են անում աղօթելու համաշխարհային առաջնորդների համար՝ շրջակայ միջավայրի փոփոխութիւնների վերաբերեալ ՄԱԿ-ի 26 -րդ համաժողովից (COP26) առաջ, որը տեղի կունենայ Կլազկոյում նոյեմբերի 1-ից 12-ը: Յայտարարութեան մէջ ասւում է. «Մենք խնդրում ենք բոլորին, անկախ իրենց հաւատքից կամ աշխարհ ընկալումից, ճիգ գործադրել լսելու երկրագնդի և աղքատների ճիչը՝ քննելով սեփական վարքագիծը և պարտաւորուելով նշանակալից զոհաբերութիւններ կատարել յանուն երկրագնդի բարօրութեան, որը մեզ Աստուած է տուել:» Նախազգուշացումը բացայայտ է. «Այսօր մենք վճարում ենք դրա գինը ... վաղը կարող է աւելի վատ լինել» և եզրակացնում, որ. «Սա վճռական պահ է: Մեր երեխաների ապագան և մեր ընդհանուր տան ապագան կախուած են դրանից»:

Ռեսուրսները սպառելու ագահութիւնը աղէտալի հետևանքներ ունի ամենաաղքատների վրայ

Երեք քրիստոնեայ առաջնորդները դէմ են արտայայտուել անարդարութեանը և անհաւասարութեանը՝ ասելով. «Մենք կանգնած ենք կոշտ արդարութեան առջև. կենսաբազմազանութեան կորուստը, շրջակայ միջավայրի վատթարացման և կլիմայի փոփոխութիւնը մեր գործողութիւնների անխուսափելի հետևանքներն են, քանի որ մենք ագահօրէն սպառել ենք երկրի ռեսուրսների աւելի մեծ մասը, քան կարող է կրել մոլորակը: Միևնոյն ժամանակ կանգնած ենք խորը անարդարութեան առջև. Մարդիկ, ովքեր կրում են այս չարաշահումների աղէտալի հետևանքները ամենաաղքատներն են մեր մոլորակում և դրանց պատճառ հանդիսանալու ամենաքիչ պատասխանատուները»:

Աղօթք աշխարհի առաջնորդների, բնապահպանական անցումը կառավարողների և իւրաքանչիւր քաղաքացու համար

Երեք առաջնորդները պնդում են եռակի աղօթքի հրաւէրը յանուն՝

• COP26-ում ներգրաւուած համաշխարհային առաջնորդների,

• իւրաքանչիւր անհատի, որպէսզի աշխատի միւսների հետ միասին նշանակալից զոհաբերութիւններ կատարի յանուն երկիր մոլորակի և պատասխանատուութիւն ստանձնի ռեսուրսների օգտագործման համար,

• մասշտաբային պատասխանատուութիւն ունեցողների, որպէսզի միշտ առաջնորդուեն մարդակենտրոն շահոյթի ձգտմամբ և դէպի արդար և կայուն տնտեսութիւն անցում կատարելու պարտատրուածութեամբ:

07/09/2021, 14:00