Որոնել

Vatican News
Կարդինալական Ժողով Կարդինալական Ժողով  (Vatican Media)

Սուրբերու Դատերու վաւերացումի հայող Կարդինալական ժողով։

Ժողովը կը կայանայ առաքելական պալատին մէջ Ֆրանչիսկոս Պապին գլխաւորութեամբ։

Ռոպէր Աթթարեան - Վատիկան

Երկուշաբթի 1 յուլիս 2019-ի առաւօտեան ժամը 10- առաքելական պալատի Քոնչիսթորօ դահլիճին մէջ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը պիտի գլխաւորէ ժամասացութեան արարողութիւնը  ու Կարդինալական սովորական հրապարակային հաւաքը՝ որուն ընթացքին Սուրբ պիտի հռչակուին մի քանի երանելիներ.

- Ճովաննի Էնրիքօ Նիուման՝ Հռոմի Եկեղեցւոյ կարդինալ եւ Անգլիայի մէջ Սան Ֆիլիփփօ Ների աղօթատեղի հիմնադիր։  

- Ճուզեփփինա Վաննինի՝ Սան Քամիլլոյի դուստրեր միաբանութեան հիմնադիր։

- Մարիա Թերեզա Շիրամել Մանքիտեան՝ Սուրբ  Ընտանիքի քոյրերու միաբանութեան հիմնադիրը։

- Տուլչէ Լոփէս Փոնթէս, Աստուածամօր Անարատ Յղութեան առաքեալ քոյրերու միաբանութեան անդամ։

- Մարկարիթա Պայս՝ Սուրբ Ֆրանչիսկոս Ասսիզիի երրորդ կարգի միաբան։

27/06/2019, 12:38