Որոնել

2021.03.24 Sant'Antonio di Padova

Յունիսը Յիսուսին հետ. Տօն Սուրբ Անտոն Փատուացիի

Ով Սուրբ Անտոն փատուացի, այսօր՝ քո տօնին առիթով, դու էլ բարեխօսիր մեզ համար։

Ո՜վ Սիրտ Յիսուսի, Կեանք՝ պարգևատու,

Զուլալ ջրերով հոսող գետեր կան

Քո երանելի, վառվռուն ներսում,

Որոնք երգում են հոգուս ծալքերում,

Երբ քո բարութեամբ ինձ ես ողողում։

Իսկ երբ Քո լոյսից ինձ լոյս ես տալիս,

Սիրուն զնգոցով մի լուր է գալիս։

Խնդրածս այն է՝ ինձ բաշխած լոյսդ

Վերաբաշխելու մի ծառայ կարգես։

Խօսքդ մօտեցնեմ, երգդ լսեցնեմ,

Բոյրդ տարածեմ, զանգդ հնչեցնեմ․․․

Ինձ ծառայ արա ու մշակ կարգիր,

Քո խօսքն իմ լեզուին քաղցրով համեմիր,

Շնորհիր, որ ես փառաբանեմ Քեզ,

Սէրդ դարձնեմ մորենի անկէզ։

Ինձ թռչունի պէս դայլայլող արա,

Իջեցրու այնտեղ, ուր կարիքը կա։

Փափագում եմ միանալ Քեզ հետ, իմ վստահելի Սիրտ Յիսուսի և լինել նոյն միութեան մէջ, որ ունես Դու Սուրբ Հոգու եւ Երկնաւոր Հօր հետ։

Ով Սուրբ Աստուածածին, Մայր ու Միջնորդ բոլոր շնորհների, Յիսուսին ուղղած Քո մէկ խօսքով, ես կստանամ Նրա Սուրբ Սրտին ծառայելու ջանասիրութիւնը․ կխնդրեմ՝ բարեխօս եղիր:

Ով Սուրբ Անտոն փատուացի, այսօր՝ քո տօնին առիթով, դու էլ բարեխօսիր մեզ համար։

Հայր Մեր, Ողջոյն Քեզ Մարիամ և Փառք Հօր

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/06/2024, 08:33