Որոնել

Բարեգործական Տօնավաճառ Փանիկում Բարեգործական Տօնավաճառ Փանիկում 

Բարեգործական Տօնավաճառ Փանիկում

Պատարագից յետոյ, լսարանի շէնքում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան և ամանորեայ տօնավաճառի պաշտօնական բացումը

«Տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ» (Ղուկ. 6:38)

5 Դեկտեմբեր, 2021թուականին, Յիսնակաց շրջանի երրորդ կիրակի, Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

Իր քարոզի ընթացքում Գերյարգելի Հայր Սուրբը հաւատացեալներին տուեց հետեւեալ պատգամը.

«Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,Յիսնակաց շրջանի ընթացքում Եկեղեցին մեզ հրաւիրում է լինել միասնական, մնալ համերաշխութեան եւ խաղաղութեան մէջ, քանի որ այս ընթացքը սիրոյ եւ եղբայրսիրութեան շրջան է:

Աւետարանի այսօրուայ ընթերցուածում կարդում ենք հետեւեալ պատգամը. «Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13:5), որը կոչ է ապաշխարութեան, յորդոր խոստովանութեան եւ խնդրանք մեղքերի թողութեան, որպէսզի կարողանանք մեղքերից մաքրագործուած սրտով դիմաւորել Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը»:

Պատարագից յետոյ, լսարանի շէնքում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան և ամանորեայ տօնավաճառի պաշտօնական բացումը՝ գլխաւորութեամբ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Փանիկի համայնքապետ Վարդան Մակէյեանի, մասնակցութեամբ՝ հաւատաւոր ժողովրդի: Տօնավաճառի ողջ հասոյթը տրամադրուելու է Փանիկ համայնքի անապահով ընտանիքներին։
Տօնավաճառը բաց է լինելու մինչեւ 2022 յունուար 9-ը։

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ
 

06/12/2021, 05:50