Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է յղել Ֆրանցիսկոս Պապին
Եղբայրական իր սէրն ու ողջոյնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնաւոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթողիկէ Եկեղեցու Հովուապետին՝ պարգևելով կենաց արևշատութիւն և արդիւնաւոր գահակալութեան բազում տարիներ։
Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափոյթ ապաքինման մաղթանքներ է յղել օրեր առաջ վիրահատութեան ենթարկուած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։
Եղբայրական իր սէրն ու ողջոյնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնաւոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթողիկէ Եկեղեցու Հովուապետին՝ պարգևելով կենաց արևշատութիւն և արդիւնաւոր գահակալութեան բազում տարիներ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ
07/07/2021, 09:48