Որոնել

Յունուար 27-ին ուղիղ եթերով ներկայացուեցաւ 2023 թուականին Լիզպոնում կայանալիք ԵՀՕ տաղը:

Համաճարակով պայմանաւորուած՝ ԵՀՕ տաղը հեռարձակուեցաւ չորեքշաբթի, յունուար 27-ին, Լիզպոնի ժամանակով ժամը 11:00-ին, www.lisboa2023.org պաշտօնական կայքէջի եւ գործակից սոցիալական ցանցերի ուղիղ եթերով:

Վատիկան Նիուզ

Չորեքշաբթի, յունուար 27-ին՝ www.lisboa2023.org  կայքէջով եւ գործակից սոցիալական ցանցերով առաջին անգամ հրապարակուեցաւ 2023 թուականին Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնում կայանալիք Երիտասարդների Համաշխարհային Օրեր միջոցառման պաշտօնական հիմնը:

ԵՀՕ հիմնը հնչում է ճանապարհներին, լեցնում երկու արարողութիւնների միջեւ սպասումի ժամանակը եւ դիւրին է դարձնում հաղորդակցութիւնը օտարալեզու երիտասարդների միջեւ: Շուտով, բոլորի, եւ մասնաւորապէս՝ ապագայ մասնակից երիտասարդների ունկնդրութեանը կը ներկայացուի 2023 թուականին Լիզպոնում կայանալիք ԵՀՕ հաւաքի պաշտօնական հիմնը: Սա Երիտասարդների Համաշխարհային Օրեր հանդիպմանը նուիրուած 17-րդ հիմնն է: Այս տարիների ընթացքում ներկայացուած իւրաքանչիւր հիմն սերտօրէն կապուած է 1984 թուականին հրապարակուած երաժշտական ստեղծագործութեան հետ:

Ի դէպ, ինչպէս յայտնում է ԵՀՕ կազմակերպչական կոմիտէն՝ Ուխտաւորի խաչի եւ Salus Populi Romani մարեմական սրբապատկերի հանդիսաւոր ընդունման արարողութիւնը կասեցուած է: Փորթուկալի մայրաքաղաք տեղափոխուելուց յետոյ՝ ԵՀՕ երկու խորհրդանիշները ի պահպանութիւն յանձնուել են կազմակերպչական կոմիտէի գրասենեակ՝ յոյս ունենալով, որ համաճարակային իրավիճակը կը բարելաւուի եւ հնարաւոր կլինի ուխտագնացութեամբ անցնել Փորթուկալի բոլոր թեմերով:

Համաճարակով պայմանաւորուած՝ ԵՀՕ հիմնը հեռարձակուեցաւ չորեքշաբթի, յունուար 27-ին, Լիզպոնի ժամանակով ժամը 11:00-ին, www.lisboa2023.org պաշտօնական կայքէջի եւ գործակից սոցիալական ցանցերի ուղիղ եթերով:

2023 թուականին Լիզպոնում կայանալիք Երիտասարդների Համաշխարհային Օրեր միջոցառման պաշտօնական հիմնը կոչ է սեփական անձը Մարիամի հետ նոյնացնելու, պատրաստ լինելու ծառայել եւ Աւետարանի խօսքը համայն աշխարհին փոխանցել: Այսօր՝ Փանամայում տեղի ունեցած նախորդ ԵՀՕ-ի հանդիսաւոր փակման արարողութեան ժամանակ մատուցուած պատարագի երկրորդ տարեդարձի առթիւ, Փորթուկալի մայրաքաղաք Լիզպոնից ԵՀՕ կազմակերպչական կոմիտէն ներկայացրեց նոր հիմնը:

«ԵՀՕ հիմնը ինքնատիպ մի կոչ է ուղղուած համայն աշխարհի երիտասարդներին՝ հաւատքի ուխտի այս ճանապարհը միասնաբար անցնելու եւ աղօթելու՝ սպասելով Սրբազան Քահանայապետի հետ յառաջիկայ հանդիպմանը»: ԵՀՕ հիմնը սոսկ միջոց չէ երիտասարդներին խրախուսելու, այլ՝ աղօթք, որը տարբեր լեզուներով հնչում է աշխարհի տարբեր Եկեղեցիների մէջ», - նշուած է Սուրբ Աթոռի Աշխարհականների, Ընտանիքի եւ Կեանքի Ժողովի հրապարակած հաղորդագրութեան մէջ:

ԵՀՕ հիմնի “Há Pressa no Ar” («Շտապողականութեան շունչն է զգացւում») տիտղոսը ուղղակի արտացոլումն է Նորին Սրբութեան կողմից ընտրուած բնաբանի. «Մա­րի­ա­մը վեր կա­ցաւ եւ շտա­պով գնաց» (Ղուկ. 1, 39): Աւետարանական այս խօսքերի հիմքում Մարիամի «այո»-ն էր եւ իր զարմուհի Եղիսաբէթին այցելելու նրա շտապողականութիւնը՝ ինչպէս եւ պատկերուած է ԵՀՕ խորհրդանշանի վրայ:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/01/2021, 07:49