Որոնել

Vatican News
Երիտասարդների Համաշխարհային Օրեր  - Լիզպոն 2023 Երիտասարդների Համաշխարհային Օրեր - Լիզպոն 2023 

ԱՂՕԹՔ - Երիտասարդների Համաշխարհային Օրեր - Լիզպոն 2023

Մենք առաջ կընթանանք հանդարտօրէն, քանզի նա, ով իր մէջ կրում է Քրիստոսին՝ իր հետ տանում է խաղաղութիւնը: Վստահ ենք, որ իրական երջանկութիւնը ճիշտ արարքների մէջ է:

Սուրբ Կոյս Մարիամ, Դո՛ւ, որ աճապարանքով ճամբայ ելլար դէպի լեռները՝ այցելութեան գնալով Եղիսաբեթին,

Դարձի՛ր մեր ուղեկիցը, որպէսզի մենք նոյնպէս հանդիպենք բոլոր նրանց, ովքեր սպասում են մեզ

Եւ, որպէսզի կարողանանք նրանց հաղորդել կենդանի Աւետարանը՝ նոյն ինքը Յիսուս Քրիստոս, որ է Քո Որդին եւ մեր Տէրը:

Յոյս ունենք, որ չենք մոլորուի ճիշդ ճանապարհից եւ չենք ուշանայ՝

Բարի յօժարութեամբ եւ ուրախութեամբ:  

***

Մենք առաջ կընթանանք հանդարտօրէն,

քանզի նա, ով իր մէջ կրում է Քրիստոսին՝ իր հետ տանում է խաղաղութիւնը:

Վստահ ենք, որ իրական երջանկութիւնը ճիշտ արարքների մէջ է:

Սուրբ Կոյս Մարիամ,

ԵՀՕ-ի այս օրերին՝ Քո բարեխօսութեամբ,

մեր մէջ կը կարողանանք կրել Քրիստոսի լոյսը՝ այնպէս, ինչպէս որ Դու կրեցիր:

Թոյլ տո՛ւր, որ այս օրերը լինեն վկայութեան եւ ուրիշների հետ մեր ունեցածը կիսելու,

եղբայրութեան եւ ողորմածութեան գործերի ժամանակաշրջան:

Թոյլ տո՛ւր, որ այս օրերը պատեհ առիթ լինեն ընդառաջ գնալու նրանց,

ովքեր տակաւին ապրում են սպասման մէջ:

***

Քո ուղեկցութեամբ՝

մենք կ’անցնենք միասնութեան այս ճանապարհը,

որպէսզի մեր աշխարհը նոյնպէս միաբան լինի

եղբայրութեան, արդարութեան եւ խաղաղութեան մէջ:

                                                           Սուրբ Կոյս Մարիամ,

օգնի՛ր մեզ, որպէսզի կարողանանք բոլորին հաղորդել Քրիստոսի լոյսը՝

հնազանդուելով Հօրը

եւ ապրելով Սուրբ Հոգու սիրոյ մէջ:

 

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

28/11/2020, 07:28