Որոնել

Vatican News
Աղօթք խաղաղութեան համար Աղօթք խաղաղութեան համար  (@Innsblick, Vanessa Weingartner)

Աղօթք խաղաղութեան համար

Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թշնամիներից
Ունկնդրէ լուրը

Քո խաղաղութեամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խօսքերից, զորացրու մեզ եւ աներկիւղ պահիր ամէն տեսակի չարից։ Մեզ հաւասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով եւ ճշմարտութեամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետեւ Ամենասուրբ Երրորդութեանդ վայել են փառքը, իշխանութիւնը եւ պատիւը, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Փա՜ռք Քեզ Տէր, որ մեր այս երկրային կեանքին խաղաղ օրեր ես պարգեւում: Պարգեւիր նաեւ Քո խաղաղութիւնը համայն արարածներիդ եւ հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցաւը: Եւ Տէր Աստուած, սուրբ ու պատուական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երեւելի ու աներեւոյթ բոլոր թշնամիներից. Ամէն:

27/10/2020, 08:51