Որոնել

Vatican News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուեց խաղաղութեան աղօթք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուեց խաղաղութեան աղօթք 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարուեց խաղաղութեան աղօթք

Սուրբ Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարուեց խաղաղութեան մասնաւոր աղօթք։

Հոկտեմբերի 11-ի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Սուրբ և Անմահ Պատարագի արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայանէ վանքում։

Սուրբ Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ կատարուեց խաղաղութեան մասնաւոր աղօթք։

 Հայոց Հովուապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկայ հաւատացեալ ժողովուրդը միասնաբար աղօթեցին՝ հայցելով, որ Տէրը խաղաղութեան մէջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենեաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զօրականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստուած նաև վիրաւորների ապաքինման, նահատակուած քաջարի զինուորների և պատերազմի արհաւիրքներին զոհ դարձած հայորդեաց հոգիների հանգստութեան համար։

Աղբիւր  https://www.armenianchurch.org/

Ունկնդրէ լուրը
13/10/2020, 09:55