Եղբայրական այցելութիւն և միասնական աղօթք
Վասն հայրենեաց եւ հայոց բանակի
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանում հայ կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանը եղբայրական այցելութիւն է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդ Գերշն. Տ. Եզրաս Արքեպս. Ներսիսեանին: Հ. Պետրոսը Եզրաս Սրբազանի հետ կիսել է իր մտահոգութիւնը՝ Արցախում տիրող պատերազմական իրավիճակի համար, ապա այլ հոգևորականների հետ միասին աղօթքն են բարձրացրել առ Աստուած՝ Արցախի, մայր հայրենիքի խաղաղութեան և հայոց բանակի յաղթանակի համար:
Քաղուած http://armenianchurchco.com կայքէջէն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ
01/10/2020, 08:00