Որոնել

Երիտասարդական համայնքային օրեր-IV-ը՝ համավարակի պայմաններում։ Երիտասարդական համայնքային օրեր-IV-ը՝ համավարակի պայմաններում։ 

Երիտասարդական համայնքային օրեր-IV-ը՝ համավարակի պայմաններում։

Այս տարուայ Կաթողիկէ Եկեղեցու բոլոր երիտասարդական հաւաքների համար որպէս բնաբան ընտրուած է Ղուկասի աւետարանից մի համար՝ «Քեզ եմ ասում, ո՛վ երիտասարդ՝ վե՛ր կաց» (Ղկ. 7, 14)՝ Նային քաղաքի այրի կնոջ մեռեալ որդու յարութեան դրուագից:

«Քեզ եմ ասում, ո՛վ երիտասարդ՝ վե՛ր կաց» (Ղուկ. 7, 14)

Երիտասարդական համայնքային օրերն այս տարի տեղի ունեցան համավարակի պայմաններում՝ սահմանափակ օրերով և պահպանելով հակահամաճարակային անվտանգութեան կանոնները, փոքր թուաքանակով, երկու փուլերով՝ սեպտեմբերի 3-5-ը և 7-9-ը, Կարդինալ Աղաճանեան ամառնային ճամբարի տարածքում: Երիտասարդական օրերը սկսուեցին հանդիսաւոր Սուրբ Պատարագով, որ մատուցուեց ձեռամբ Առաջնորդ Տէր Ռաֆայէլ Արքեպիսկոպս Մինասեանի և առընթերակայությամբ Երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսէփեանի, Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի, Հ. Նարեկ Վրդ. Մնոեանի և մասնակցութեամբ հայ կաթողիկէ այլ հոգևորականների և երիտասարդների։

Բացման արարողութեան ժամանակ Առաջնորդ Հայրը նախ խնդրեց Աւետարանից ընթերցել Սերմնացանի մասին Յիսուսի առակը, որի շուրջ, ապա, ծաւալեց իր հայրական խօսքը.

«Ես չեմ ուզում հաւատալ, որ դուք այն հատիկներից էք, որ ընկել են փշերի մէջ, կամ ապառաժի վրայ կամ ճանապարհին: Ես հաւատում եմ, որ դուք ամէնքդ էլ այն պարարտ հողի հատիկներն էք, որ արդիւնք են տալիս երեսուն, վաթսուն կամ հարիւր: Եւ դուք տասլի էք հարիւր: Դուք ի՞նչ էք սպասում մեզանից, չգիտեմ: Բայց ես կարող եմ ասել, թէ մենք ինչ ենք սպասում ձեզանից: Եթէ մենք պատկանելութեան վրայ այդքան շեշտում ենք, վստահ ենք, որ ձեզանից շատերն ուրիշ անգամներ մասնակցած էք, ի՞նչ արդիւնք էք ստացել ձեր մասնակցութիւնից, ինչքանո՞վ դուք իրականացրեցինք այն բառերը, որոնք մենք ասում ենք 3-4 տարի՝ պատկանելութիւն հոգևոր կեանքին, մշակութային կեանքին, համայնքային կեանքին»:

Լաւ ըմբռնել «պատկանելութիւն» հասկացութեան իմաստը և գտնել դրա գործնական կիրառութեան ճանապարհները՝ համայնքային և ընդհանրական կեանքում. սա՛ էր ընտրուած որպէս այս տարուա թեմատիկ առանցք, որի շուրջ կառուցուել էին բոլոր բանախօսություններն ու քննարկումները: Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփեանը իր բացման խօսքում անդրադարձաւ նաև մերօրեայ առողջապահական և սոցիալական ճգնաժամի մէջ յայտնուած երիտասարդի հոգևոր և բարոյական կեցուածքին։

«Ուր էլ որ գնաք, Քրիստոս է ձեր կեանքի ուղեցոյցը: Երբեք մի՛ վախեցէք կեանքի ցանկացած իրավիճակում ապաւինել Յիսուսին, քանզի Նրա խոստումն էր. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20): Աշխարհը համակած այս համաճարակի տագնապալի օրերին Քրիստոս դարձեալ խօսում է մեզանից իւրաքանչիւրի հետ՝ ասելով.Աշխարհը համակած այս համաճարակի տագնապալի օրերին Քրիստոս դարձեալ խօսում է մեզանից իւրաքանչիւրի հետ՝ ասելով. «Այստեղ եմ՝ քո կողքդ եմ»»:

Այս տարուայ Կաթողիկէ Եկեղեցու բոլոր երիտասարդական հաւաքների համար որպէս բնաբան ընտրուած է Ղուկասի աւետարանից մի համար՝ «Քեզ եմ ասում, ո՛վ երիտասարդ՝ վե՛ր կաց» (Ղկ. 7, 14)՝ Նային քաղաքի այրի կնոջ մեռեալ որդու յարութեան դրուագից: Այս խօսքերն են ընկած նաև Քահանայապետի՝ երիտասարդներին ուղղուած այս տարուայ ուղերձի բովանդակութեան հիմքում: Քահանայապետի ուղերձի մասին էր Հ. Գառնիկի բանախօսութիւնը.

«Դուք ևս սիրելի երիտասարդներ, եթէ կարողանաք մօտենալ մահուան, ցաւի իրականութիւններին, Յիսուսի նման նոր կեանք պիտի ծնէք»:

Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը և հաղորդակցական միջոցների մասնագէտ Գրիգոր Բոյաջյանը խօսեցին պատկանելութեան մասին՝ սուրբ գրային, քրիստոնէական և համայնքային ընկալմամբ՝ հոգևորականի և աշխարհական հաւատացեալի փոխլրացնող տեսակէտներից:

Ամենօրեայ կեանքում պատկանելութեան ապրումի մասին բանախօսեցին Հ. Եղիա Վրդ. Դերձակեանը և Տ. Միքայէլ Քհն. Դոմբուրեանը:

Շարունակելով նախորդ տարուայ թեման՝ այն մասին, թէ ինչ է Կաթողիկէ Եկեղեցին՝ այս տարի խօսեցի նաև Եկեղեցու ընդհանրականութեան սկզբունքի գործնական կիրառութեան, երիտասարդական միութիւնների առաքելութեան և գործունէության մասին:

Պատկանելութեան սոցիալական ընկալման և գործնական դրսևորումների մասին խօսեցին առաջին փուլում՝ Վրաստանի Կարիտասի տնօրէն Անահիտ Մխոյանը, իսկ երկրորդ փուլում՝ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանը:

Հ. Ներսէս Վրդ. Գալստեանը խօսեց սեփական պատկանելութեան արմատների որոնումների և, յատկապէս, համայնքներում հայ կաթողիկէ պատկանելութեան և ինքնութեան պատմութիւնը իմանալու անհրաժեշտութեան մասին.

 Սուրբ Հաղորդութեան մասին՝ որպէս քրիստոնէական պատկանելութեան առանցքի, բացատրութիւններ տուեց Տ. Նարեկ քհն. Թադևոսեանը.

Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանը ներկայացրեց մի նիւթ՝ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԱղաՃանեանի մասին, որ կաթողիկէ պատկանելութեան մի գեղեցիկ օրինակ է.

Ի՞նչ է մարդու կոչումը ընդհանրապէս, ինչպէ՞ս է Աստուած խօսում իւրաքանչիւր մարդու հետ և ինչպէ՞ս է մարդը արձագանքում Աստծոյ կանչին. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլեան:

Քննարկումների ժամանակ երիտասարդները բաժանուեցին խմբերի՝ ըստ իրենց նախընտրած թեմաների, հարցեր ուղղեցին հոգևորականներին և արտայայտեցին սեփական կարծիքները, իսկ վերջում եկան ընդհանուր յայտարարի:

Առաւօտեան բոլորը մասնակցում էին Սուրբ Պատարագի, իսկ երեկոյեան, բանախօսութիւններից, քննարկումներից ու կարճ հանգստից յետոյ միասին աղօթում էին Վարդարան կամ Սուրբ Հաղորդութեան առջև:

Մշակութային երեկոներին ամեն մէկը հանդէս էր գալիս իր տաղանդներով կամ պատմում իրենց համայնքային գործունէութեան մասին:

Փա՛ռք Աստծոյ, և շնորհակալութիւն՛ւն Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանին և կազմակերպիչներին՝ երիտասարդներին զարգացման, հոգևոր փորձառութեան և շփման այսպիսի հնարաւորութիւն ընձեռելու համար՝ այս դժուարին օրերին:

Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/09/2020, 08:02