Որոնել

 Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը 

Հայաստանեան պատուիրակութիւնը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Պատրիարքի հետ

Ամենապատիւ Տէրն իր խօսքում ընդգծել է, որ համայն հայութիւնը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփիւռքը, և ուրախութիւն է յայտնել, որ վերջապէս հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի:

Օգոստոսի 9-ին Լիբանան մեկնած հայաստանեան պատուիրակութեան անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ: Հանդիպմանը ներկայ էր Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկեանը:

Ունկնդրէ լուրը

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պատրիարքը նախ և առաջ ներկայացրել է լիբանանահայութեան իրավիճակը և համայնքի կրած մարդկային և նիւթական կորուստները:

Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, նշել է, որ Հայաստանն օգնութիւն է ցուցաբերում Լիբանանի կառավարութեանը, լիբանանցի եղբայրական ժողովրդին, ինչպէս նաև հայ համայնքին: «Այս այցի նպատակն է նաև աւելի խորը հասկանալ, թէ ինչպես կարող ենք աջակցել լիբանանահայ մեր հայրենակիցներին»,-շեշտել է Գլխաւոր յանձնակատարը:

Ամենապատիւ Տէրն իր խօսքում ընդգծել է, որ համայն հայութիւնը երկու սիրտ ունի՝ Հայաստանը և սփիւռքը, և ուրախութիւն է յայտնել, որ վերջապէս հայ ժողովուրդը ազատ և անկախ հայրենիք ունի: Նա նաև կարևորել է 2 շաբաթ առաջ Արցախի կառավարութիւնից ստացուած օգնութիւնը. «Մեր եղբայրները մեզ հետ են, և սա շատ գեղեցիկ ժեստ էր»:
Հանդիպման աւարտին Գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը նշել է, որ նախատեսւում են հումանիտար օգնութեան ևս 2 ինքնաթիռներ, որոնցով տեղափոխուող պարէնամթերք և դեղորայքը փոխանցուելու է հայ համայնքին: 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/08/2020, 11:44