Որոնել

Vatican News
Արևիկի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու բակի խաչքարը Արևիկի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու բակի խաչքարը 

Արևիկի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու բակում տեղադրուել են խաչքար և ցանկապատեր։

Աստուած օրհնի Եկեղեցու բարերարներին

Արևիկի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցու բակում, արևելեան պատի մօտ տեղադրուել է մի հոյակերտ խաչքար՝ նուիրուած արցախեան հերոսամարտի նահատակներին: Խաչքարը եկեղեցուն նուիրել է գիւղի հաւատացեալներից մէկը՝ Սերոբ Մխոյանը: Խաչքարի տարածքը ևս բարեկարգուել է, սալիկապատուել: Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի խնդրանքով Մխոյանի հովանաւորութեամբ նաև ամբողջութեամբ ցանկապատուել է եկեղեցու բակը: Նոր ցանկապատը շատ գեղեցիկ է՝ խաչի պատկերներով և համահունչ եկեղեցու ճարտարապետութեանը: Ցանկապատերի տեղադրման աշխատանքը և խաչքարի տարածքի սալիկապատումը կամաւոր սկզբունքով կատարել է գիւղի հաւատացեալներից Ղուդրատյան Ալիկը:

Առաջիկայում նախատեսւում է կազմակերպել խաչքարի օծման հանդիսաւոր արարողութիւնը՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասյանի: Արարողութեան ժամանակ Առաջնորդ Հայրը օրհնութեան գրեր կյանձնի հովանաւորին և աշխատանքը կատարողին:

Գիւղի բնակիչների համար մեծ ուրախութիւն է եկեղեցու հարևանութեամբ ունենալ այդպիսի մի խաչքար, որի մօտ այսուհետ հնարաւոր կլինի պատշաճ յարգանքի տուրք մատուցել արցախեան հերոսամարտի նահատակներին:

Աղբիւր՝ «armenianchurchco.com»

12/06/2020, 07:31