Որոնել

Vatican News
Քահանայական փոքր կարգերի, կիսասարկավագութեան և սքեմի շնորհում Քահանայական փոքր կարգերի, կիսասարկավագութեան և սքեմի շնորհում 

Քահանայական փոքր կարգերի, կիսասարկաւագութեան և սքեմի շնորհում՝ երկու ճեմարանականների։

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասյանն իր հայրական խօսքում ճեմարանականներին ասաց. «Ձեզ համար ամեն օր աղօթում եմ, որ Աստուած ձեզ պահի այն կոչման մէջ, որին դուք ընդառաջեցիք ազատօրէն և հոգու ազնւութեամբ՝ ծառայելու Քրիստոսին:

2020թ. յունիսի 13-ին՝ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ վիրապից ելքի տօնին, Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ մատրան մեջ տեղի ունեցաւ քահանայական փոքր կարգերի և կիսասարկաւագութեան տուչութեան կարգ՝ Նարեկ Մկրտչեանին և սքեմի տուչութեան կարգ՝ Սիմավոն Մկրտչեանին: Արարողութիւնը կատարեց Առաջնորդ Հայր Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ Սուրբ Պատարագի ընթացքում, առընթերակայութեամբ Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, խարտավիլակութեամբ Սրբոց Հրեշտակապետաց հայ կաթողիկէ միացեալ ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի, ներկայութեամբ թեմի վաստակաւոր Առաջնորդ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի, Մխիթարեան միաբանութեան հայրեր Հ. Եղիա Ծ.Վրդ. Քիլաղպեանի և Հ. Գևորգ Վրդ. Սարգսեանի, եւ նուագակցութեամբ Հ. Պետրոս Վրդ. Մարաշլեանի:

Ունկնդրէ լուրը

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասյանն իր հայրական խօսքում ճեմարանականներին ասաց. «Ձեզ համար ամեն օր աղօթում եմ, որ Աստուած ձեզ պահի այն կոչման մէջ, որին դուք ընդառաջեցիք ազատօրէն և հոգու ազնւութեամբ՝ ծառայելու Քրիստոսին: Ունեք դժուարութիւնմեր, խոչընդոտներ, որոնք հարթւում են աղօթասիրութեամբ, հեզութեամբ, խոնարհութեամբ և աշխատելու սիրով»:

Նարեկ Մկրտչյանը (ծնվ.՝ 30.09.1998) ծնունդով Գյումրիից է, սովորել է Մխիթարյան միաբանության դպրանոցում, ապա՝ 2017թ. բարձրագույն հոգևոր ուսումը սկսել Վարշավայի Քահանայապետական հոգևոր ճեմարանում:

Սիմավոն Մկրտչյանը (ծնվ.՝ 05.11.1998) ծնունդով Շիրակի մարզի Ազատան համայնքից է: 2018-ին ընդունվել է Սրբոց Հրեշտակապետաց հայ կաթողիկէ միացյալ հոգևոր ճեմարան:

15/06/2020, 07:00