Որոնել

Vatican News

Հայաստանի Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր Ճեմարանի Սաներուն աղօթքը՝ նոր կոչումերու համար։

Կոչումներու համար Աղօթքի 57րդ Համաշխարհային Օրը նշուեցաւ 3 մայիս 2020-ին։

Տէ՜ր Յիսուս,

Քեզ հանդիպել

նշանակում է թողնել, որ հայեացքդ հասնի մեզ

այնտեղ, ուր մենք թաքնուել ենք։

Միայն Քո աչքերն են տեսնում և սիրում

մեր ողջ էութիւնը։

Պարգևի՜ր մեզ Քո Սուրբ Հոգու լոյսը,

որպէսզի Քեզ նայելով՝

ճանաչենք մեր ճշմարիտ դիմագիծը

իբրև սիրուած որդիներ։

Տէ՜ր Յիսուս,

Քեզ ընտրել

նշանակում է թողնել, որ Դու յաղթես

մեր միայնութիւնների դառնութեանը

և մեր տկարութիւնների վախին։

Միայն Քեզ հետ է իրականութիւնը

լցւում կեանքով։

Սովորեցրո՜ւ մեզ սիրելու արւեստը.

դա հնարաւոր է,

քանի որ Դու մեր մէջ ես և մեզ հետ։

Տէ՜ր Յիսուս,

Քեզ հետևել

նշանակում է կեանքի կոչել երազանքները

և որոշումներ կայացնել.

նշանակում է նուիրուել կեանքի լաւագոյն մասին։

Հմայի՜ր ու ձգի՜ր մեզ հանդիպելու Քեզ հետ,

և կանչի՜ր մեզ Քեզ հետևելու,

Քեզնից ստանալու համար

Կոչման պարգևը․

աճելու, հասունանալու,

և պարգև դառնալու ուրիշների համար։

Ամէն։

 

« ՆՈՒԻՐՈՒԵՑԷՔ ԿԵԱՆՔԻ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԱՍԻՆ »

3 Մայիսի 2020 - Կոչումների համար Աղօթքի 57րդ Համաշխարհային Օր

-----------------------------------------------------

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր Ճեմարան

holyarchangels.acus@gmail.com - Թբիլիսյան խճուղի 1/3

Գործակցութեամբ՝ Իտալիայի Կոչումների հովուական գրասենեակի - CEI

07/05/2020, 07:33