Որոնել

Ղազարոսի յարութեան սրբապատկեր Ղազարոսի յարութեան սրբապատկեր 

Ղազարոսի Յարութիւնը՝ զատկական շաբաթը հասկանալու բանալի։

Զատկական շաբաթուայ իրադարձութիւններից առաջ Հայ Եկեղեցին շաբաթ օրը տօնում է Ղազարոսի յարութեան յիշատակը, որի նպատակը մեզ նախապատրաստելն է՝ հասկանալու Տիրոջ երկրային կեանքի վերջին շաբաթուայ իրադարձութիւնների՝ Նրա չարչարանքների, խաչելութեան եւ Յարութեան իմաստը՝ իւրաքանչիւր մարդ արարածի համար:

«Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, Եւ նայեց ինձ ու լսեց աղօթքս: Ինձ հանեց տառապանքի գբից, կաւի ու տիղմի միջից, Ժայռի վրայ հաստատեց ոտքերս եւ ուղղեց իմ ընթացքը»:  Սղմ, 39, 1-3

Զատկական շաբաթուայ իրադարձութիւններից առաջ Հայ Եկեղեցին շաբաթ օրը տօնում է Ղազարոսի յարութեան յիշատակը, որի նպատակը մեզ նախապատրաստելն է՝ հասկանալու Տիրոջ երկրային կեանքի վերջին շաբաթուայ իրադարձութիւնների՝ Նրա չարչարանքների, խաչելութեան եւ Յարութեան իմաստը՝ իւրաքանչիւր մարդ արարածի համար: 

Ղազարոսի Յարութեան պատմութիւնը կարդում ենք Յովհաննէսի աւետարանի` 11, 1-46 համարներում: Յովհաննէսը պատմում է, որ Բեթանիա կոչուող մի բնակավայրում, որ 3 կմ էր հեռու Երուսաղեմից, ապրումէր մի ընտանիք, որին Յիսուսը շատ սիրում էր՝ Մարիամը, Մարթան եւ Ղազարոսը, որ քոյր եւ եղբայր էին: Ղազարոսը հիւանդացել էր, եւ քոյրերը մարդ ուղարկեցին եւ Յիսուսին փոխանցեցին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում սիրում էիր, հիւանդացել է»: Յովհաննէսի Աւետարանի տրամաբանութիւնը եւ այս պատմութեանամբողջ նկարագրութիւնը մեզ յուշում է, որ Ղազարոսը, կոնկրետ պատմական անձնաւորութիւնն լինելուցբացի, խորհրդանշաբար ներկայացնում է բոլոր ժամանակների մարդուն, որ հիւանդացել է՝ իր մարդկայինբնութեան խոցելիութեան կամ իր մեղքերի հետեւանքով. հինաւանդութիւն, որ մարդուն տանում է դէպիմահ, երկրային կեանքի կորուստ, եւ Յիսուս գիտի այս մասին, սակայն, ասում է հետեւեալը.

«Այդ հիւանդութիւնը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծոյ Որդին փառաւորուի», Յվհ. 11, 4:

Այս խօսքը ճիշտ հասկանալու համար պէտք է խորհրդածենք հետագայ համարների մասին: Բայց պէտք է այստեղ ասել, որ մարդու հիւանդութիւնը Աստծոյ Որդու համար փառքի առիթ չէ. Աստուած չի փառաւորւում մարդու հիւանդութեամբ, այլ մարդու հիւանդութիւնը դառնում է հնարաւորութիւն եւ հրաւէր՝ Աստծոյ սիրոյ դրսեւորման համար, Աստուած փառաւորւում է մարդուն սիրելու՛ միջոցով, մարդու փրկութիւնն է մարդու փառքը:

Երկօրեայ սպասում

Յիսուս գիտէր, որ Ղազարոսը մեռնելու է, բայց երբ ասաց, թէ «այդ հիւանդութիւնը մահացու չէ», ի նկատիունէր յաւիտենական մահը, մարդու հոգու եւ մարմնի յաւերժական կորուստը, որն ինքը թոյլ չպիտի տար, ինչի համար եւ եկել էր աշխարհ: Ա՛յս է պատճառը, որ Յիսուսը, Ղազարոսի մահուան լուրն առնելուց յետոյ, սպասեց եւս երկու օր, թէեւ Յովհաննէսը շեշտում է, որ Յիսուսը սիրում էր Ղազարոսին եւ նրա քոյրերին: Աւելի պարզ ասած, եթէ Յիսուս միանգամից չգնաց Ղազարոսին բուժելու, այլ սպասեց, մինչեւ նրա մեռնելը, դա չի նշանակում, որ Յիսուսի համար միեւնոյնն էր՝ Ղազարոսը կապրի, թէ ոչ, այլ՝ ճիշտ հակառակը, քանի«նա սիրում էր Ղազարոսին» (Հվհ. 11, 5), Յիսուսը սպասեց, որ Ղազարոսի հանդէպ եւ Ղազարոսի միջոցովմարդկանց յստակ ցոյց տա, որ Ինքն այնքան է սիրում իր «իւրայիններին» (Հվհ. 13, 1), որ ամենաանփոխելիիրադրութիւնի՛ց անգամ հանում է նրանց, մահուանից փրկում է՝ իր կեանքը սպառելով նրանց համար: Հրէաստան վերադառնալը նշանակում է սեփական կեանքը դնել վստահ մահուան սպառնալիքի տակ, ինչպէս ասացին Յիսուսին աշակերտները, երբ Յիսուսը երկու օր սպասելուց յետոյ, որոշեց գնալՂազարոսին փրկելու. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քեզ քարկոծել, իսկ դունորից այնտե՞ղ ես գնում»: Եւ Յիսուս նրանց տուեց խորհրդաւոր մի պատասխան, որ ստիպում է մտածել. 

«Ցերեկը տասներկու ժամ չունի՞. Եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսն է տեսնում, իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ իր հետ լոյս չունի»: 

Յիսուս ունէր իր հետ ունէր մի լոյս, որն առաջնորդում էր նրան մեղքի խաւարով պատուած աշխարհում, «մահուան ստուերների մէջ», ինչպէս գրում է սաղմոսերգուն (Սղմ. 26): Դա այն լոյսն է, որի մասին գրում է նոյն Յովհաննէսը իր աւետարանի սկզբում. «Այդ ճշմարիտ լոյսն է, որ լուսաւորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու», Յվհ. 1, 9: Այդ Լոյսը մարմնացեալ Աստծոյ Որդին է, որ եկաւ Յիսուս Քրիստոսի Անձի մէջ՝ լուսաւորելու է ամեն մարդու, որ քայլում է խաւարի մէջ, իսկ խաւարը մեղքն է, ատելութիւնն է, սիրոյ բացակայութիւնն է: Յովհաննէսն իր ընդհանրական նամակում գրում է. 

«Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ: Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է շրջում եւ չգիտի, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը», Ա Յվհ. 2, 10-11: 

 Յովհաննէսը Աստծոյ լոյսը եւ սէրը եղբօր հանդէպ միացնում է իմաստային նոյն հարթութեան մէջ. կարող ենք ասել, որ աստուածային լոյսը Աստծոյ սիրոյ լոյսն է, որ առաջնորդում է մարդու կեանքը եւ մարդկային յարաբերութիւնները: Սաղմոսներում կարդում ենք. «Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի ճանապարհին», Սղմ. 118, 105:

 Յիսուսի առաքելութիւնը կայանում էր նրանում, որ խաւարի մէջ գտնուող մարդուն առաջնորդի դէպի Աստծոյ Լոյսը՝ իր ուսուցումների եւ իր բուժումների միջոցով, Նա Ինքը լոյս էր, որ եկել է իր ներկայութեամբ լուսաւորելու մեր բոլորիս կեանքի ճանապարհը՝ Ղազարոսի Յարութեան օրինակով: Յիսուս գնում էր Երուսաղեմ՝ իր կեանքը վտանգելու, որպէսզի իր եղբօրը՝ Ղազարոսին փրկի մահուան ստուերների, խաւարի մէջ գերութիւնից, մահուան գերութիւնից, որ մեղքի անխուսափելի հետեւանքն է: Ղազարոսի անձի մէջ՝ Յիսուս Քրիստոս եկաւ փրկելու իւրաքանչիւր մարդ արարածի, որ իր եղբայրն է եւ իր քոյրն է: Այստեղ կարեւոր է շեշտել, որ Տէրը գիտակցաբար գնաց Երուսաղեմ՝ չխնայելով իր կեանքը. Ինքը հենց դրա համա՛ր էր եկել. «Չկայ աւելի մեծ սէր, քան երբ մէն իր կեանքը տայ իր բարեկամի համար», Յվհ. 15, 13: 

 Յիսուս լոյսի մասին իր խօսքերին աւելացրեց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն, ես գնում եմնրան արթնացնելու», Յվհ. 11, 11: Տէրը բացատրեց, որ Ղազարոսը ոչ թէ քնած է, այլ մեռած է, բայց, այնուամենայնիւ, Տէրն ասաց «գնում եմ նրան արթնացնելու»: Ի՞նչ ի նկատի ունէր: Տէրն, հաւանաբար, ուզում էր ասել, որ այդ մահը ժամանակաւոր էր, սատանայի թուացեալ յաղթանակն էր, մարդուժամանակաւոր գերութիւնն էր մահուանը եւ մեղքի իշխանութեանը: Յիսուս ուզում էր, որպէսզի մարդիկանդրադառնային, որ Ինքը գալիս էր մարդուն վերստին տալու այն վստահութիւնը, որ մարդկային կեանքըստեղծուած է յաւիտենականութեան համար, Տիրոջ հետ բնակուելու համար, եւ որ մարմնի մահը ընդամէնըքուն է, որից մարդը պէտք է արթնանայ՝ հաւատալով Քրիստոսին եւ մօտենալով Նրա լոյսին: Յիսուս ուզեցնաեւ իր իւրայինների համար տալ Աստծոյ փառքի շատ յստակ մի նշան՝ Ղազարոսին վերադարձնելովդէպի կեանք. «Ղազարոսը մեռաւ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետեւ դուք ինձ կհաւատաք», Յվհ. 11,15: Յիսուս ուզում էր, որպէսզի իր աշակերտներ առաջի՛նը հաւատային Իր առաքելութեանը, որ Ինքը՝Աստուած, եկել էր մարդուն փրկելու մահուան գերութիւնից եւ Աստուած եկել էր դա անելու՝ որպէս մարդուընկեր, բարեկամ, կիսելով մարդկային կեանքի դժուարութիւնները, ամբողջ ընթացքը, տառապանքը: Ինքըեկաւ իր վրայ վերցնելու մարդկային մեղքերի ամբողջ բեռն ու հետեւանքները, ընդհուպ մինչեւ մահ՝ խաչիվրայ եւ յաղթահարելու այդ հետեւանքները, անցնելով դրանց միջով եւ մնալով անապական: Ուրեմն, Ղազարոսի մոտ գնալը՝ նախերգանքն էր Երուսաղեմ մուտքի եւ Իր չարչարանքների, մահուան ույարութեան ճանապարհի: 

 

Թովմաս Երկուորեակը եւ Մարթան

Թովմասը, որ երկուորեակ էր կոչւում, թերեւս, հասկանալով Յիսուսի ինքնազոհութեանպատրաստակամութիւնը՝ ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք», Յվհ. 11,16:  Բայց Թովմասը միակը չէր, որ վստահում էր Տիրոջը. երբ մօտենում էին Բեթանիային, Ղազարոսի քոյրերից մէկը՝ Մարթան, վազեց Տիրոջն ընդառաջ եւ ասաց. «Տէր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի, բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ որ Աստծուց խնդրես, Աստուած քեզ կտայ», Յվհ. 11, 21: 

 Մարթան գործունեայ հաւատացեալի կերպար է, որ հաւատքով եւ վստահութեամբ գալիս է Տիրոջն ընդառաջ, բայց դեռ չի պատկերացնում, որ Տէրը կարող է յարութիւն տալ իր եղբօրը հենց այդ նոյն օրը եւ ոչ թէ աշխարհի վախճանին: Յիսուսը նրան ասում է մի խօսք, որ բոլորովին նոր իմաստ է հաղորդում հաւատքին, նա ասում է. «Ե՛ս եմ յարութիւնը եւ կեանքը. ով հաւատում է ինձ, թեպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատում ե՞ս այս ամենին», Յվհ.5, 25: Այս խօսքերը հաստատում են մի ճշմարտութիւն, որ Յիսուսին հաւատալը տանում է դէպի յաւիտենական կեանք եւ յարութիւն, դէպի յաղթանակ՝ մահուան նկատմամբ, որովհետեւ հաւատալ Յիսուսին՝ նշանակում է հաւատալ յարութեան հնարաւորութեանը եւ լինել վստահ, որ Քրիստոսի շնորհիւ կեանքը երբեք չի կարող կանգ առնել, այլ մի՛շտ շարունակւում է: Եւ Յիսուս ուզում է, որ Մարթան եւ Իր աշակերտները հաւատան այս ճշմարտութեանը՝ տեսնելով այն, ինչի համար ինքը եկաւ Բեթանիա: Մարթան, դարձեալ չհասկացաւ ամեն ինչ, բայց ինքն իրեն ամբողջովին վստահեց Տիրոջը՝ խոստովանելով. «Այո՛, Տէր, հաւատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Յիսուս ուզում է տեսնել մեր հաւատքը եւ Իրեն վստահելը եւ չի ակնկալում, որ մենք ջանանք հասկանալ ամեն ինչ, այլ հասկանանք, որ «Աստծոյ համար անկարելի բան չկայ», ինչպէս ասում է հրեշտակը Մարիամին, Ղկ. 1, 37: 

 Տիրոջ առաջ իր հաւատքը խոստովանելուց յետոյ Մարթան գնաց եւ լռելեայն կանչեց քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում». թեւ Յիսուսը նրան չէր կանչել, բայց Մարթան իր հաւատքի խոստովանութիւնից յետոյ զգաց, որ պարտաւոր է նաեւ քրոջը կանչել Տիրոջ մօտ եւ իր հաւատքը, վստահութիւնը կիսել նրա հետ, որովհետեւ հիմա Մարթան առաւել քան վստահ է, որ Վարդապետից է կախուած իրենց ընտանիքի երջանկութիւնը եւ կեանքն ընդհանրապէս: Սա եւս իւրաքանչիւր գործունեայ քրիստոնեայի համար յստակ մի օրինակ է, որ իւրաքանչիւրս պարտաւոր ենք այսպէս միմեանց հրաւիրելու Տիրոջ մօտ՝ հասկանալով, որ Տիրոջ ներկայութիւնն ինքնի՛ն մեր կեանքում մի կանչ է՝ ուղղուած իւրաքանչիւր մարդ արարածի, որովհետեւ Յիսուս եկել է իւրաքանչիւրիս մօտ. Ղազարոսը եւ նրա քոյրերը մեզնից իւրաքանչիւրն է՝ իր խնդիրներով հանդերձ: Յիսուս մեզնից իւրաքանչիւրի ցաւը իրենն է համարում, չէ՞ որ հենց դրա համար եկաւ աշխարհ, որպէսզի մեր ցաւերն ու հոգեհիւանդութիւններն իր վրայ վերցնի. «Երբ Յիսուս տեսաւ, որ Մարիամը եւ նրա հետ եկած հրեաները լալիս էին, հոգով խռովուեց, յուզուեց եւ ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»: Եւ Յիսուս արտասուեց: Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք, թէ ինչքա՛ն էր սիրում նրան», Յվհ. 11, 33-36, շատ յուզիչ մի պատկեր…

Երբ Յիսուսն ասաց, որ գերեզմանի քարը մի կողմ դնեն, Մարթան զգուշացրեց Յիսուսին, թէ արդեն չորրորդ օրն է՝ դիակը դրուած է եւ նեխած կլինի: Յիսուսը դարձեալ հաստատեց նրա հաւատքը. «Քեզ չասացի՞՝ եթէ հաւատաս, կտեսնես Աստծու փառքը»: Յիսուս վստահ էր, որ Հայրը լսելու է իր աղօթքը, ուշագրաւ է նրա աղօթքը. «Հա՛յր, գոհութիւն՛ն քեզ, որ ինձ լսեցիր, ես գիտէի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դու՛ ուղարկեցիր ինձ», Յվհ. 11, 41-42: Յիսուս արդեն խնդրել էր Հայր Աստծուն եւ վստահ էր, որ Հայրը լսել է Իրեն, ինչպէս լսում է ամեն ժամ. սա նշանակում է՝ իր կամքը միշտ լիակատար համաձայնութեան մէջ է Հօր կամքի հետ եւ այդ է պատճառը, որ Յիսուս կարողանում է լուծել մարդու գերագոյն խնդիրը՝ մահուան հարցը: 

Յիսուսի կանչը

Յիսուս բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարոս, վե՛ր կաց, դուրս արի՛», Յվհ. 11, 43: Այս արտայայտութիւնները կարդում ենք նաեւ Նայինի այրի կնոջ որդու յարութեան դրուագում, Բեթհեզդայի աւազանի մօտ հիւանդի բուժման դրուագում, Ղեւիին կանչելու դրուագում եւ, ընդհանրապէս, իրեն հետեւելու կոչերում Յիսուս միշտ ասում է «արի՛»: Նրա կանչը մեռեալ վիճակից, մեղքի մէջ կապուած վիճակից վեր կենալու, հինը թողնելու եւ նոր կեանք սկսելու կանչ է, խաւարից դէպի լոյսը գնալու հրաման է: Յիսուս Ղազարոսին հրամայում է դուրս գալ դէպի լոյսը, մօտենալ իրեն եւ ոչ թէ առաջարկում է կամ խնդրում է, որովհետեւ մեղքի գերութիւնից դուրս գալը հրամայակա՛ն է, հրատապ անհրաժեշտութիւն՛ է, Տէրը ամեն վայրկեան մեզ կանչում է թողնել հինը, պոկուել մեղքի եւ սատանային գերութիւնից եւ դուրս գալ դէպի նոր կեանք՝ իր հետ միասին: Պօղոս առաքեալը եբեսացիներին գրում է.

«Եւ դուք մեռած էիք՝ ձեր մեղքերի ու յանցանքների հետեւանքով, որոնց մէջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորութեան համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ», Եփ. 2, 1-2: 

Ղազարոսին վերստին կեանքի կոչելով՝ Յիսուս նպատակ չունէր բոլոր մեռեալներին, ում հետ ինքը շփուել էր կամ սիրել էր, վերադարձնել երկրային կեանքը. այդ կեանքը ժամանակաւոր էր, քանի որ եւ Ղազարոսը, եւ Նայինի այրի կնոջ որդին եւ Հայրոսի աղջիկը, այլ մարդկանց նման պէտք է մի օր մեռնէին: Տիրոջ նպատակը մարդկանց վստահութիւն եւ հաւատ տալն էր, որ պէտք չէ՛ վախենալ մահուանից, որ նոյնիսկ մահը, որ թւում է անպարտելի, Իր շնորհիւ յաղթահարելի է, բայց մարդը եւս քայլ պէտք է անի, ինչպէս Մարթային ասաց՝ «Եթէ հաւատաս, կտեսնես Աստծոյ փառքը»: Յիսուս ուզում էր, որ մարդիկ հասկանային, որ իր առաքելութիւնը մարդուն մեղքի գերութիւնից հանելն է: Երկրորդ, Յիսուս, Ղազարոսին յարութիւն տալով՝ ուզում էր իր իւրայիններին պատրաստել իր չարչարանքներին եւ յարութեանը, որ պէտք է տեղի ունենային մի քանի օր յետոյ՝ Երուսաղեմում: Քրիստոսի  Յարութեամբ Ղազարոսը եւ ամբողջ մարդկութիւնն այլեւս պիտի ունենային հնարաւորութիւն՝ ոչ միայն չկորցնելու կեանքը եւ այլեւ ապրելու յաւիտեան՝ Տիրոջ ներկայութեան մէջ, պիտի ունենային յոյսը նոր՝ անապական մարմին ստանալու՝ Յիսուսի Յարուցեալ մարմնի նման, որ նոյնը չէր, ինչ Ղազարոսի յարութիւն առած մարմինը: Եւ Յիսուս իր կեանքը վտանգեց՝ գալով Հրէաստան եւ վտանգելու էր ի սպառ՝ մինչեւ մահ՝ խաչի վրայ, որպէսզի կեանք տա իր ընկերոջը, որ ամբողջ մարդկութիւնն է եւ մարդն ամբողջութեամբ՝ հոգի եւ մարմին: 

 Ղազարոսի յարութեան ուղերձը

Յիսուս Ղազարոսին կեանքը վերադարձնելու միջոցով իւրաքանչիւր մարդու ասում է յստակ. պէտք չէ վախենալ մարմնի մահուանից, որը ժամանակաւոր է, պէտք չէ վախենալ հոգեհիւանդութիւնից, մարմնի ապականութիւնից, քայքայումից, որոնք եւս ժամանակաւոր են: Այդ պէտք է վախենալ դրանց արմատից, որ մեղքն է, ըստ այս աշխարհի իշխանի՝ սատանայի կամքի ապրելն է, որովհետեւ մեղքը կարող է հանգեցնել իսկական մահուանը, որ հոգու եւ մարմնի յաւերժական մահն է՝ գեհենի կրակի մէջ: Յիսուս Ղազարոսին գերեզմանից դուրս կանչելով՝ իւրաքանչիւրս կանչում է մահուան գերեզմանից դուրս, գերեզման, որ ինքներս ենք փորում՝ մեր մեղքերով, բայց Յիսուս մեզ կանչելով՝ ուզում է, որ մենք, հաւատանք Իրեն եւ Իր օգնութեամբ, բայց ինքնե՛րս դուրս գանք մահուան վիճակից, ինչպէս գերեզմանից դուրս եկաւ Ղազարոսը: Տիրոջ հանդէպ հաւատքը իր կատարեալ հիմքը գտնում է միայն Տիրոջ չարչարանքների եւ մահուան, ապա նաեւ՝ յարութեան մէջ: 

Ուրեմն, Ղազարոսի յարութիւնն է այն բանալին, որը Յովհաննէս Աւետարանիչն առաջարկում է մեզ՝ հասկանալու համար զատկական շաբաթուայ խորհուրդը. Տէր Յիսուս Քրիստոսն Իր կեանքը զոհեց եւ այն վերստին առաւ՝ մարդուն մեղքի եւ մահուան գերութիւնից փրկելու համար, քանի որ իրենները սիրեց եւ սիրում է ի սպառ: Ի՛նքն է յարութիւնը եւ կեանքը, ով իրեն հաւատա, յաղթելու է մահուանը եւ մտնելու է յաւիտենական կեանք. ամեն:

 

Տ. Յովսէփ

4 ապրիլի, 2020

Յիշատակ Ղազարու Յարութեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/04/2020, 11:32