Որոնել

 Սբրանկար,Յիսուս Երուսաղեմ կը մտնէ Սբրանկար,Յիսուս Երուսաղեմ կը մտնէ 

Ծաղկազարդ... Լայն բացենք մեր սրտերի դռները: Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն։

Մեծ Պահքի վերջին կիրակին յիշատակում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ: Յիսուս ուզեց երկրային կեանքի վերջին օրերն ապրել իր աշակերտների հետ եւ խրախուսել նրանց, որպէսզի կարողանան գալիք դժուար ու փոթորկալից օրերին յաղթանակել, ուստի, նրանց խոստացաւասելով. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»:

Կիրակի, 5 ապրիլ, 2020 թուական, ժամը՝ 10:30-ին, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ, ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ՝ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի եւ Տէր Նարեկ Քնյ. Թադեւոսեանի եւ մասնակցութեամբ՝ Տ էր Սահակ Քհնյ. Աղեկեանի:
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,
Այսօր Հայոց Եկեղեցին տօնում է Ծաղկազարդը կամ, ինչպէս ժողովրդի մօտ է ընդունուած ասել՝Ծառզարդարը: Մեծ Պահքի վերջին կիրակին յիշատակում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:
Յիսուս ուզեց երկրային կեանքի վերջին օրերն ապրել իր աշակերտների հետ եւ խրախուսել նրանց, որպէսզի կարողանան գալիք դժուար ու փոթորկալից օրերին յաղթանակել, ուստի, նրանց խոստացաւասելով. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»:
Այսօր Քրիստոսի հանդիսաւոր մուտքն է Երուսաղէմ՝ գիտակից մուտքը, որ Նա պէտք է չարչարուի, խաչուի, ապա՝ երրորդ օրը յարութիւն առնի մեր փրկութեան համար, մարդկային ցեղի համար, վերցնելով մարդկութեան բոլոր մեղքերը:
Երուսաղէմից սկիզբ առաւ փրկագործութեան ծրագիրը Աստուծոյ արարածների հանդէպ եւ Դաւիթ մարգարէն իր սաղմոսների մէջ ասում է. «Սա է օրն այն, որ Տէրը ստեղծեց. եկէք ցնծա՛նք եւ ուրախանանք այսօր» (Սաղմ. 117:24): Եւ, Երուսաղէմի ժողովուրդը, ծերերը, երիտասարդները եւ մանուկները «ոստովք եւ ձիթենէօք» դիմաւորեցին թագաւորին թագաւորաց՝ երգելով սաղմոսները. «Ովսաննա՜Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Այդ նոյն Երուսաղէմի ժողովուրդը, որ առանձնակի պատիւներով եւ խանդավառ հանդիսաւորութեամբ դիմաւորեցին մեր Տիրոջը, ահա՝ օրեր անց, միաձայն խնդրում էին Պիղատոսին. «Թող խաչուի՛» (Մատթ. 27:23): Ի՜նչ յուսախաբ եւ ուրացող մարդկութիւն...
Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին, Հայր Աստուծոյ Գառը, համբերութեամբ եւ հեզութեամբ տանում էրբոլոր նախատինքները, որպէսզի իրականանան Եսայի մարգարէի խօսքերը. «Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չիբացում» (Եսայի 53:7):
Յիսուս ողբաց Երուսաղէմը, ասելով. «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւքարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկ-երին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք» (Մատթ. 23:37):
Հրէաները բազմիցս ցանկանում էին բռնել եւ սպաննել Յիսուսին, սակայն Նա խուսափում էր, որովհետեւդեռ իր ժամը չէր հասել: Իսկ այսօր, ժամը հասաւ, ինքնակամ եկաւ Երուսաղէմ՝ չարչարանքների վայրը, որպէսզի իր յաղթական մահով եւ հրաշափառ յարութեամբ փրկի համայն աշխ-արհը:
Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, ձեզ հրաւիրում եմ, Աւագ շաբաթուայ ընթացքին (Ծաղկազարդիտօնից յետոյ՝ Երկուշաբթիից մինչեւ Սուրբ Յարութիւն՝ Աւագ շաբաթ) ուղիղ եթերով եւս առաւել մասնակիցըլինէք Յիսուսի կեանքի վերջին դրուագներին, որպէսզի ներքուստ վերանորոգուէք եւ լաւագոյնսպատրաստուէք Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնին:
Ուստի, եկէ՛ք մենք էլ Ծաղկազարդի այս տօնին լայն բացենք մեր սրտերի դռները Քրիստոսի դիմաց, նրաոտքերի առջեւ փռենք մեր հին զգեստները, այսինքն՝ մեր մեղքերը, հոգսերը եւ առօրեայ դժուարութիւնները, որպէսզի մեր Տէրը՝ խաղաղութեան իշխանը, վերանորոգի մեր հոգիները, ծաղկազարդի մեր կեանքը, առաջնորդի մեզ դէպի խաղաղութեան նաւահանգիստը: Պօղոս Առաքեալը Փիլիպեցիներին ուղղուած թուղթի մէջ ասում է. «Եւ Աստծոյ խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր ստերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպ. 4:7):
Այսօր Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցին տօնում է նաեւ «Երիտասարդութեան Համաշխարհային Օրը»: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Քեզ եմ ասում, ո՛վ պա-տա¬նի, վե՛ր կաց» (Ղուկ. 7:14) խորագրով իր 35-րդ ուղերձում գրում է երիտասարդներին. «Ոտքի կանգնել նշանակում էերազել, վտանգել, գործել աշխարհը փոխելու համար, նշանակում է վերստին վառել երազանքները, քանզիբազմաթիւ երիտասարդների դէմքերը պիտի առոյգանան, կենսունակ եւ աւելի գեղեցիկ դառնան»:
Այսօր ՄԱԿ-ը (Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնը) հրաւիրում է նշելու խղճի միջազգային առաջինօրը: Մարդ արարածը օժտուած է բանականութեամբ եւ խղճով... հետեւաբար, բոլոր մարդիկ պէտք է գործեն միմեանց նկատմամբ եղբայրութեան ոգով... (Մարդու իրաւունքների ընդհանուր յայտարարութիւն), ուստի, ընդունենք ՄԱԿ-ի հրաւէրը լրջութեամբ եւ իրական յանձնառութեամբ՝ փորձենք լինել նորը, սկիզբդնել մի նոր, տարբերուող եւ դրական ուղու: Այդ իսկ պատճառով, մենք ձեզ հրաւիրում ենք միանալ խղճիմիջազգային առաջին օրուան, որպէսզի բոլորս միասին գտնենք ճիշտ ճանապարհը, սթափուենք եւ տեղբացենք մեր խղճի համար... խիղճը մարդու ուղեցոյցն է:
Սիրելինե՛ր, եկէք միասնաբար աղօթք բարձրացնենք առ Աստուած՝ աշխարհի տարբեր ծագերում այս համաճարակից մահացած մեր քոյրերի եւ եղբայրների հոգիների հանգստութեան համար, հայցենք Ամենակալ Տիրոջ ողորմածութիւնը Քորոնա ժահրով տառապող բոլոր հիւանդների շուտափոյթ ապաքինման համար, խնդրենք, որ առողջ մարդիկ չհիւանդանան, թող որ Տէրը ոգու ամրութիւն եւ տոկունութիւն պարգեւի օր ու գիշեր իրենց անխոնջ ծառայութիւնը մատուցող կառավարութեան անդամներին, հանրային ծառայողներին, եւ, ի հարկէ՝ մեր բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր իրենց կեանքն են վտանգում յանուն այլոց կեանքերի փրկութեան:
Բարի Ծաղկազարդ համայն հայութեան: Ամէն:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/04/2020, 12:36