Որոնել

Vatican News
Սուրբ Խաչը Սուրբ Խաչը  

Սուրբ Պատարագ Արեւելքի Քրիստոնեաներ (SOS Chrétiens d'Orient) միաւորման չորս աշխատակիցների դիտաւորութեամբ

SOS Chrétiens d'Orient միաւորումը հիմնուել է 2013 թուականին: Այն գործունէութիւն է ծաւալում Միջին Արեւելքի երկրներում:

Կիրակի, 26 յունուարի, 2020 թուական՝ երրորդ կիրակի զկնի Յայտնութեան, Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հրահանգով Սուրբ եւ Անմահ Պատարագներ մատուցուեցին Հայաստանի Հայ Կաթողիկէ բոլոր եկեղեցիներում՝ Պաղտատում, 2020 թուականի յունուարի 20-ին Արեւելքի Քրիստոնեաներ (SOS Chrétiens d'Orient) միաւորման չորս անհետացած աշխատակիցների դիտաւորութեամբ:

Ունկնդրէ լուրը

SOS Chrétiens d'Orient միաւորումը հիմնուել է 2013 թուականին: Այն գործունէութիւն է ծաւալում Միջին Արեւելքի երկրներում (Իրաք, Սուրիա, Լիբանան, Յորդանան), ինչպէս նաեւ Եգիպտոսում, Եթովպիայում, Պակիստանում եւ Հայաստանում: Միաւորման երիտասարդ եւ ակտիւ անդամները աշխատում են ի նպաստ Արեւելքի թէ՛ ուղղափառ, եւ թէ՛ կաթողիկէ քրիստոնեաների՝ ցուցաբերելով մարդասիրական եւ նիւթական օգնութիւն:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի անմիջական ջանքերով համագործակցութիւն սկսուեց SOS Chrétiens d'Orient միաւորման հետ
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի անմիջական ջանքերով համագործակցութիւն սկսուեց SOS Chrétiens d'Orient միաւորման հետ

2018 թուականից, Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի անմիջական ջանքերով համագործակցութիւն սկսուեց SOS Chrétiens d'Orient միաւորման հետ: Վերջինիս հրաւէրով Սուրիայում «SOS Chrétiens d'Orient»-ի առաքելութեան ղեկավար պրն. Ալեքսանդր Գուդարզին եւ մի խումբ կամաւորներ արդէն երկու տարի է, ինչ իրենց մասնակցութիւնն են բերում Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպուող Համայնքային Երիտասարդական Օրեր միջոցառումներին եւ Ամառային ճամբարներին՝ անցկացնելով ֆրանսերէն լեզուի դասընթացքներ:  

2019 թուականի ապրիլին Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի հրաւէրով SOS Chrétiens d'Orient-ի պատուիրակութիւնը պաշտօնական այցելութեամբ ժամանեց Հայաստան, գլխաւորութեամբ՝ «SOS Chrétiens d'Orient»-ի նախագահ պրն. Շառլ դը Մայերի, ուղեկցութեամբ՝ գլխաւոր մենեջեր պրն. Բենժամեն Բլանշարի, Սուրիայում առաքելութեան ղեկավար պրն. Ալեքսանդր Գուդարզիի եւ գործադիր տնօրէն պրն. Ֆրանսուա Քսավիէ Ժիքելի: Սոյն հանդիպումը միտուած էր կազմակերպութեան կողմից Հայաստանում հնարաւոր բարեսիրական աշխատանքների իրագործման հեռանկարների քննարկմանը:

Մեր շարունակական աղօթքն ենք բարձրացնում առ Աստուած՝ հայցելով Ամենակարող Տիրոջ ողորմածութիւնը մեր բարեկամների կեանքերի փրկութեան եւ ընտանիքներ շուտափոյթ վերադարձի, ինչպէս նաեւ իրենց աստուածահաճոյ առաքելութիւնը շարունակելու համար:

Աղօթքի միութեամբ,

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Երիտասարդաց Խմբի Նախագահ

01/02/2020, 09:30