Որոնել

Vatican News
Հիւանդների համար աղօթքի օր Հիւանդների համար աղօթքի օր  (AFP or licensors)

Հիւանդների համար աղօթքի օր՝ Աշոցքի կաթողիկէ համայնքներում:

«Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ եւ բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ.11, 28

Փետրուարի 16-ը յայտարարեցինք հիւանդների համար աղօթքի օրը՝ Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա և Սիզավետ հայ կաթողիկէ համայնքներում՝ ոգեշնչուելով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձով, որ հրապարակուեց Հիւանդների 28-րդ համաշխարհային օրուայ՝ փետրուարի 11-ի առիթով: Այդ օրը Ընդհանրական Եկեղեցում հաստատուել է 1993թ. Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի կողմից. նա ընտրեց փետրուարի 11-ը՝ Լուրտի Տիրամօր տօնը, որպէսզի Տիրամայրն Ինքը բարեխօսի հիւանդների համար՝ Եկեղեցու աղօթքներով, նաև այդ օրը Լուրդում բազում հիւանդների ապաքինումներ են լինում:

Փետրուարի 16-ին չորս համայնքներում Սուրբ Պատարագները մատուցուեցին հիւանդների դիտաւորութեամբ, քարոզներիս ընթացքում խօսեցի հիւանդութիւնների, մարդկային տառապանքի, հիւանդների համար աղօթելու և հիւանդների տառապանքը կիսելու առաքելութեան մասին, որ ունի իւրաքանչիւր քրիստոնեայ: Սուրբ Պատարագների աւարտին նաև աղօթեցինք բոլոր հիւանդների համար և, մանաւանդ, այս օրերին աշխարհի տարբեր երկրներում տարածուած և հարիւրաւոր կեանքեր խլած վիրուսային համաճարակներից տուժածների առողջութեան և հոգևոր զօրացման դիտաւորութեամբ:

Տ. Հովսեփ Գալստյան

Քաղուած armenianchurchco.com կայքէն

18/02/2020, 08:00