Որոնել

Vatican News
Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպել է Վրաստանի կառավարութեան Կրօնական գործերի վարչութեան պետի հետ: Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպել է Վրաստանի կառավարութեան Կրօնական գործերի վարչութեան պետի հետ: 

Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հանդիպել է Վրաստանի կառավարութեան Կրօնական գործերի վարչութեան պետի հետ:

Պաշտօնական այցելութիւններ

Կարդինալ Փիեթրօ Պարոլինի Վրաստան այցելութեան առիթով Թբիլիսիում գտնուող Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը 2019թ. դեկտեմբերի 30-ին հանդիպել է  Վրաստանի Կառավարութեանն առընթեր Կրօնական գործերով վարչութեան պետ Գիորգի Ուքլեբայի հետ:

Առաջնորդ Հորն ուղեկցել են Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, Թիֆլիսի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել Վրդ. Խաչկալյանը և Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանը: Գիորգի Ուքլեբան համառօտ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք Կրօնական գործերով վարչութիւնը իրականացրել է Մարդու Իրաւունքների պաշտպանութեան գործողութիւնների պետական ծրագրով, ինչպէս նաև՝ վերջին տարիներին Վրաստանի կառավարութեան կողմից կրօնական համայնքների, եկեղեցիների հետ տարուող աշխատանքների մասին, օրինակ, եկեղեցական շինութիւնների նորոգութեան ֆինանսաւորման, հետ վերադարձման և այլ ծրագրերի մասին, որոնք նպաստում են երկրում կրօնական կազմակերպութիւնների գործունէութեան զարգացմանը: Գիորգի Ուքլեբան հայ կաթողիկէ հոգևորականներին նուիրել է նոր տարուայ օրացոյցը, որ հրատարակել է վարչութիւնը: Իսկ Ռաֆայէլ Սրբազանն իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնել՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու հետ համագործակցելու և աջակցելու համար և վարչութեան պետին հրաւիրել պաշտօնական այցելութիւն կատարել Հայաստան

Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանին կայքէջէն

02/01/2020, 10:10