Որոնել

Vatican News
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս 

Մեր աղօթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովուի և նրա հօր հոգիների խաղաղութեան համար. Գարեգին Բ։

Ըստ Գարեգին Բ Վեհափառի՝ նման յանցագործութիւնը չի կարող ունենալ որևէ արդարացում:

Խոր ցաւով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Կամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչութեան մասին, որի հետևանքով սպաննուել են հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիւ Արժանապատիւ Տ. Յովսէփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպէս նաև վիրաւորել է նրանց ուղեկցող սարկաւագը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։

Ըստ Գարեգին Բ Վեհափառի՝ նման յանցագործութիւնը չի կարող ունենալ որևէ արդարացում: Ըստ նրա՝ 21-րդ դարը պիտի լինի ժամանակաշրջան, որ աշխարհի բոլոր ծագերում տարբեր ազգերի ու կրօնների խաղաղ գոյակցութիւնը այլընտրանք չունենայ, որ թէ՛ նախկին և թէ՛ ներկայիս կատարուած յանցագործութիւնները ստանան իրենց արդար գնահատականը՝ յանուն խաղաղ ու ստեղծագործ կեանքի հաստատման:

«Խստօրէն դատապարտելով աստուածաստեղծ կեանքի դէմ յանցաւոր ցանկացած ոտնձգություն` Մեր աղօթքն ենք մատուցում Երկնավորին` Արժ. Տ. Յովսէփ քհն. Պետոյանի և նրա հօր հոգիների խաղաղութեան ու հանգստութեան համար և մեր վշտակցութիւնը բերում նրանց ընտանիքի անդամներին, ինչպէս նաև շուտափոյթ ապաքինում մաղթում վիրաւոր սարկաւագին», գրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

14/11/2019, 07:59