Cerca

Vatican News
Պապական նուիրակ այցելեց հայ կաթողիկէ հոգևոր ճեմարան Պապական նուիրակ այցելեց հայ կաթողիկէ հոգևոր ճեմարան 

Պապական նուիրակն այցելեց հայ կաթողիկէ հոգևոր ճեմարան

Սրբազան Հօրը ճեմարանում ընդունել են Արհի. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը և ճեմարանի հոգևոր տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց վրդ. Զահթերեանը, ճեմարանի սաների հետ միասին:

Դեկտեմբերի 3-ին Հայաստանում և Վրաստանում Պապական նուիրակ Արհի. Տ. Խոսէ արքեպս. Բեթանկուրը իր այցելութիւնը բերեց Երևանի Սրբոց Հրեշտակապետաց միացեալ հայ կաթողիկէ հոգևոր ճեմարան: Սրբազան Հօրը ճեմարանում ընդունել են Արհի. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը և ճեմարանի հոգևոր տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց վրդ. Զահթերեանը, ճեմարանի սաների հետ միասին: Պապական նուիրակը իր ուրախութիւնն է յայտնել ճեմարանի վերաբացման համար, բաշխել իր հայրական օրհնութիւնը, հետաքրքրուել ճեմարանի ծրագրերի, առօրեայի, դասընթացների կազմակերպման մասին: Հ. Մաշտոցը ներկայացրել է հոգևոր ճեմարանի զարգացման տեսլականը և մերօրեայ մարտահրաւէրները: Խօսուել է քահանայական կոչումների համընդհանուր ճգնաժամի և դրա յաղթահարման հնարաւոր ճանապարհների մասին:

Պապական նուիրակ Արհի. Տ. Խօսէ արքեպս. Բեթանկուրն այցելել է նաև Մխիթարեան Միաբանութեան հոգևոր ընծայարան, որտեղ զրուցել է ընծայարանի հոգևոր տեսուչ Հոգշն. Հ. Գէորգ վրդ. Սարգսեանի և սաների հետ, ովքեր ներկայացրել են նաև իրենց երաժշտական, պարային տաղանդները և ձեռքբերումները, որոնք հոգևոր ընծայարանում սովորելու տարիների պտուղն են:

Քաղուած Հայաստանի հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն:

05/12/2018, 07:58