Որոնել

Լանջիկի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ վերաօծում Լանջիկի Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ վերաօծում 

Նորոգուեց և վերաօծուեց Լանջիկի Սբ. Աստուածածին եկեղեցին

2018թ. հոկտեմբերի 27-ին Լանջիկի Սբ. Աստուածածին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելեան Եվրոպայի առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի:

Պատմական

Շիրակի մարզի Լանջիկ գիւղում հայ կաթողիկէ բնակչութիւնը հաստատուել է 1828-1830 թթ.՝ տեղափոխուելով Արևմտեան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից: Ներգաղթած բնակչութիւնը պահել ու նոր բնակավայր է բերել կաթողիկէ հաւատքն ու եկեղեցասիրութիւնը: 1855 թ. գիւղում կառուցուել է եկեղեցի, որը սակայն ժամանակի ընթացքում աւերուել է: 1908 թ. հաւատացեալների նախաձեռնութեամբ Սառնաղբյուրի քարով հին եկեղեցու դիմաց կառուցել են նորը՝ Սուրբ Աստուածածին եկեղեցին, որը կոմունիստական կառավարման տարիներին եղել է հացահատիկի պահեստ: 1990-ական թթ. գիւղի կաթողիկէ համայնքը եկեղեցին վերանորոգելու ցանկութեամբ դիմեց այդ ժամանակ հայ կաթողիկէ համայնքներում ծառայող Գերհ. Հ. Կոմիտաս ծ. վրդ. Մանուկեանին, ով իր հերթին խնդրեց Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսիսյանին վերանորոգել Լանջիկի խոնարհուած եկեղեցին։ Հայր Կոմիտասի և լանջիկցիների երազանքը իրականացաւ 1996-ին. Եկեղեցին նորոգուեց և զանգերը դարձեալ սկսեցին մարդկանց հրաւիրել Սուրբ Պատարագի և ծիսական այլ արարողութիւնների։

Քսան տարի անց եկեղեցին դարձեալ կարիք ունէր վերանորոգման աշխատանքների, որոնք ձեռնամուխ եղաւ Արևիկ, Լանջիկ, Ազատան և Ձիթհանքով համայնքների ժողովրդապետ Արժ. Տեր Նարեկ քհն. Թադևոսեանը: Նրա խնդրանքով Սբ. Աստուածածին եկեղեցու նորոգութեան համար կատարուեցին նվիրատվութիւններ, հավաքուեց ընդհանուր գումարով մօտ 14 մլն 800 հազար դրամ, որից 3 մլն 715.000-ը տրամադրեց Հայկական Կարիտասը՝ տարբեր դոնոր կազմակերպութիւնների ֆինանսաւորմամբ, 1մլն 300.000 դրամը տրամադրեց Անի համայնքապետարանը, իսկ մօտ 10 մլն. դրամ հանգանակուեց Լանջիկ համայնքի բնակիչներից: Նոպիրատութիւնների պտուղը եղաւ այն, որ 2017-2018թթ. ընթացքում Լանջիկի եկեղեցին հիմնովին վերանորոգուեց. եկեղեցում տեղադրուեց ջեռուցման համակարգ, ապահովուեց խմելու ջրով, հարդարուեցին պատերը, նորացվեցին մուտքի դուռը, պատուհանները, ջահերը, ատեանի ճաղավանդակները, վարագոյրների կախիչները՝ գեղեցիկ զարդարանքներով, նորացուեցին նաև սրբապատկերները, գմբեթի խաչը, բարեկարգուեց բակը, որտեղ արդեն կա նաև ցայտաղբիւր, կատարուեցին այլ աշխատանքներ:

Սբ. Աստուածածին եկեղեցու վերաօծումը

2018թ. հոկտեմբերի 27-ին Լանջիկի Սբ. Աստվածածին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելեան Եվրոպայի առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի, մասնակցութեամբ Գերհ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Յովսէփեանի, Հոգշն. Հ. Եղիա վրդ. Դերձակըանի, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի, Արժ. Տ. Նարեկ քհն Թադևոսյանի, Հոգշն. Նարեկ վրդ. Մնոյանի, Հոգշն. Հ. Գևորգ վրդ. Սարգսեանի, Անարատ Յղութեան հայ քոյրերի, Մայր Թերեզայի Գթության քոյրերի, Անի համայնքի ղեկավարի, Լանջիկի գիւղապետի, Փանիկի գիւղապետի, Հայկական Կարիտասի ներկայացուցիչների, այլ հիւրերի և հաւատացյալների բազմութեան: Մատուցուեց նաև Սուրբ Պատարագ:

Սբ. Պատարագից յետոյ Լանջիկի Մշակույթի տան մեջ տեղի ունեցաւ համերգային միջոցառում: Նախ պարային ելոյթ ունեցան Լանջիկի եկեղեցասէր երիտասարդները: Երիտասարդները նաև մանրամասն ներկայացրեցին եկեղեցու նորոգութեան պատմությունը և իրենց գնահատանքի խօսքը:

«Լանջիկի եկեղեցու վերանորոգումն ապացոյցն է այն իրողութեան, որ Լանջիկ համայնքն ապրում է հաւատի մեջ և նրա հաւատը դէպի Աստուած անսահման է, դրան վկան Եկեղեցու վերաօծումն է».-ասաց Անժելա Յովհաննիսեանը:

Պարային ելոյթներ ունեցան նաև Լանջիկ և Անի համայնքների պարային համոյթները: Իսկ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն իր շնորհակալական խօսքն ասաց եկեղեցու նորոգութեան բոլոր մասնակիցներին և համայնքապետարանի կողմից յատուկ շնորհակալագիր յանձնեց Տ. Նարեկ քհն. Թադևոյանին՝ Լանջիկում կատարած բարեգործութիւնների համար, ինչպէս գրուած է շնորհակալագրի մէջ:

Քաղուած՝ http://armenianchurchco.com/10328.html

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/10/2018, 08:10