Քովիտ 19 Քովիտ 19 

Հայաստանում հաստատուել է կորոնավիրուսի 1033 նոր դէպք

ՀՀ առողջապահութեան նախարարութեան հաղորդագրութիւնը։

Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուել է կորոնա վիրուսային հիւանդութեան ընդհանուր 210518 դէպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահուան ելքով: Կորոնավիրուսային հիւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարուել է 946642 թեստաւորում: «Արմենպրես»-ին այս մասին յայտնեցին ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից:

Ունկնդրէ լուրը

«Այսպիսով` երեկ կատարուէլ է 4641 թեստավորում, որից հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան 1033 նոր դէպք: Ունենք 583 առողջացած և 25 մահուան դէպք: Նախորդ օրն արձանագրուել է մահուան 5 դէպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 987 է»,- ասուած է հաղորդագրութեան մէջ:

Քաղուած «Արէմնփրէս»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/04/2021, 09:00