Պատուաստանիւթ Պատուաստանիւթ 

Հայաստանում հաստատուել է կորոնավիրուսի 1025 նոր դէպք, մահացել է 20 մարդ

Մէկ օրում կատարուել է 4639 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիւն այսպիսով հասել է 884929-ի:

Հայաստանում ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան 1025 նոր դէպք, առողջացել է 626 քաղաքացի, մահացել է՝ 20-ը:

Մէկ օրում կատարուել է 4639 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիւն այսպիսով հասել է 884929-ի:

Այս մասին նշուած է ՀՀ առողջապահութեան նախարարութեան հոգեհիւանդութիւնի վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատուել է կորոնավիրուսային հիվանդութեան ընդհանուր 198898 դէպք, որոնցից 178227-ն առողջացման, 3647-ը՝ մահուան ելքով:

Կորոնավիրուսային հինաւանդութիւնից այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրուել է մահուան 4 դէպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 936 է:

Քաղուած «Արմէնպրէս»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/04/2021, 13:11