Քովիտ19 ժահրի թեստաւորում Քովիտ19 ժահրի թեստաւորում 

Հայաստանում հաստատուել է կորոնավիրուսի 317 նոր դէպք, առողջացել է 230 մարդ

ՀՀ կառավարութեան՝Յունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիւանդութեան տարածման վտանգը նուազեցնելու նպատակով 2020 թուականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թուականի Յունուարի 11-ը սահմանուած կարանտինը երկարաձգուել է մինչև Յուլիսի 11-ը։

Հայաստանում մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 178702 դէպք, որոնցից 166410-ն` առողջացած, 3265-ը` մահուան ելքով:

ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիւանդութեամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 8190 հիւանդներ: Ընդհանուր առմամբ, կատարուել է 776843 թեստաւորում:

Մէկ օրում կատարուել է 2460 թեստաւորում, որից հաստատուել է կորոնավիրուսային հիվանդութեան 317 նոր դէպք: Հիվանդութեան նոր դէպքերի փոքր թիւը պայմանաւորուած է հանգստեան օրերի քիչ թեստաւորմամբ: Առկայ է 230 առողջացած, գրանցուել է 10 մահուան դէպք:

Ընդհանուր առմամբ արձանագրուել է մահուան 837 դէպք, երբ հիւանդներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։

ՀՀ կառավարութեան՝Յունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիւանդութեան տարածման վտանգը նուազեցնելու նպատակով 2020 թուականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թուականի Յունուարի 11-ը սահմանուած կարանտինը երկարաձգուել է մինչև Յուլիսի 11-ը։

Քաղուած «Արմէնփրես» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/03/2021, 09:55