Պատուաստանիւթ Պատուաստանիւթ 

Հայաստանում հաստատուել է COVID-19-ի 766 նոր դէպք. առողջացել է 104 քաղաքացի

Կորոնավիրուսային հինաւանդութիւնից ընդհանուրն արձանագրուել է մահուան 1 091 (աւելացել է ևս 10-ով) դէպք:

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրութեամբ հաստատուել է քորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 65 460 դէպք, որոնցից 48 208-ն` առողջացած:

Ունկնդրէ լուրը

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 845 բուժառու: Վերջին 24 ժամում արուել է 1 722 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 349 871 թեստավորում:

Այսպիսով, կա Քորոնավիրուսային հիւանդութեամբ հաստատուած 766 նոր դէպք և 104 առողջացած։ Կորոնավիրուսային հինաւանդութիւնից ընդհանուրն արձանագրուել է մահուան 1 091 (աւելացել է ևս 10-ով) դէպք: 

ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից մահուան ելքերի վերաբերեալ յայտնում են, որ բուժառուները եղել են 65, 83, 68, 60 տարեկան կանայք և 74, 86, 64, 74, 51, 67 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հինաւանդութիւններ:

Արձանագրուել է նաև մահուան 316 դէպք, երբ բուժառուների մօտ հաստատուել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։

Կառավարութիւնը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թուականի մարտի 16-ին յայտարարուած և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգուած արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թուականի յունվարի 11-ը ներառեալ:

Քաղուած «Արմենպրես»ի կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/10/2020, 08:30