Հեռակապով միացած երիտասարդներ Հեռակապով միացած երիտասարդներ 

«Աշխարհը մեր աչքերով» Էրիք Նազարեանի վերլուծական յօդուածը երիտասարդներու դերակատարութեան մասին։

Ներկայումս, Հայաստանում փորձնական շրջանի կամ աշխատանքի հնարաւորութիւնները սահմանափակ են։ Այսպէս կոչուած «ինտերնշիփները» հիմնականում կազմակերպում են հասարակական կազմակերպութիւնները, այլ ոչ թէ տեղական մասնաւոր հատուածը:

Այսօր, աւելին, քան երբևէ, փորձառութիւնը մեծ դեր է խաղում մասնագիտութեան յաջող ընտրութեան հարցում: Աշխատաշուկայում մրցակցութիւնը աճում է արագ, գործատուները երիտասարդներից ակնկալում են առաւել շատ մասնագիտական գիտելիքներ, փորձ, ու իմ անձնական փորձառութիւնից կարող եմ ասել թէ որքան մեծ է ճնշումը երբ դիմում ես աշխատանքի ընդունուելու համար․․․ արդեօք ընտրութեան պահին կարողացել էս բաւարարել բոլոր պահանջները որպէսզի հանդիսանաս արժէքաւոր յաւակնորդ:

Ունկնդրէ լուրը

Այդ ճնշումը թուլացնելու համար, արժէքաւոր ռեսուրս կարող են հանդիսանալ տարբեր փորձնական շրջանների ու նոյնիսկ կէս դրոյք աշխատանքի հնարաւորութիւնները, որոնց պատշաճ օգտագործման պարագայում, հետագայում դրանք կարող են օգնել անհատին ճիշտ ընտրութիւն կատարել ու ինքնավստահ ձևով իրականացնել կարիերայի առաջին քայլերը

Մեր օրերում ուղղակի անհրաժեշտութիւն է, որպէսզի երիտասարդը ունենան պրակտիկայի հնարաւորութիւն, համեմատելու ու համեմատուելու, ամենատարբեր հարցերի առնչութեամբ ձևաւորելու իր կարծիքը ու կիսուելու իր սեփական տեսակէտներով՝ մասնաւորապէս, բոլորիս յուզող ներկայ մարտահրաւէրների յաղթահարման համատեքստում։ Սա կօգնի նրան ձեռք բերել նաև անհատական ​մտածողութեան հմտութիւններ և ընթացքում հասկանալ թէ որոնք են իր ուժեղ և թոյլ կողմերը: Այս ամէնը նաև հետաքրքիր է դարձնում նոր միջավայրում սխալների և ձեռքբերումների միջոցով սովորելը։ Ի վերջոյ, փորձն է որ ձևաւորում է անհատին, օգնում նրան տարբերակել լաւը վատից, լուծել խնդիրներ ամենատարբեր իրավիճակներում։

Ներկայումս, Հայաստանում փորձնական շրջանի կամ աշխատանքի հնարաւորութիւնները սահմանափակ են։ Այսպէս կոչուած «ինտերնշիփները»  հիմնականում կազմակերպում են հասարակական կազմակերպութիւնները, այլ ոչ թէ տեղական մասնաւոր հատուածը: Աւելին, այս հնարաւորութիւններից չեն կարողանում օգտուել մեր երկրի այն երիտասարդները, ովքեր ասենք չեն տիրապետում օտար լեզուների: Մինչդեռ էական է մասնաւոր հատուածում նրանց փորձնական աշխատանքի ներգրաւելը, որպէսզի նրանք ևս հետագայում հնարաւորութիւն ունենան մասնակցել երկրի զարգացման ծրագրերին, և ոչ հակառակը՝ դուրս մնան այդ գործընթացներից։

Կարծում եմ մասնաւոր հատուածը չսպասելով պետութիւնից որևէ կարգաւորող որոշման կամ օրէնքի, կարող է մի քայլ առաջ կատարել, և ստեղծել ամարային պրակտիկայի հնարաւորութիւն բոլորի համար դրանով իսկ օգտուելով նաև, երիտասարդութեան նոր մօտեցումներից։ Վստահ եմ, ունենք մեծ ներուժ, թաքնուած տաղանդներ, ովքեր ունակ են դրսևորուելու, պայմանով որ նրանց ևս տրուի այդ հնարաւորութիւնը, ստեղծելու նոր ծանօթութիւններ, կառուցելու նոր կապեր ու ցանցեր։

Կան նաև մի քանի այլ ծրագրեր, որոնք միտուած են հայ երիտասարդների առաջխաղացմանը, օրինակ Բըրֆռայթ Արմենիա - Birthright Armenia, որը սփիւռքի երիտասարդին Հայրենիքի հետ հանդիպման ու իր արմատներին ծանօթացնելու միջոց է։ Նմանօրինակ ծրագրերը ևս կարևոր են Հայաստանի և սփիւռքի երիտասարդների շփման համար, կիսուելու իրենց փորձով, ձևաւորելու մէկ տեսլական վաղուայ հայրենիքի ու նրա ապագայի շուրջ՝ որպէս մէկ ազգ ու մէկ մշակոյթ։

Այս ամռանը ինձ բախտ վիճակուեց հեռավար փորձնական շրջան անցնել Վատիկան Նիուզ-ի հայկական բաժնում։ Շնորհակալ եմ նրա տնօրէնին իր ժամանակի ու նաև վստահութեան համար։ Նա հնարաւորութիւն տուեց ինձ առաջին անգամ արտայայտելու իմ անձնական կարծիքը ու տեսակէտները։ Երբևէ չէի կարող նոյնիսկ մտածել, որ կարող եմ հանդէս գալ միջազգային լրատուական կայքում։ Փորձեցի, ինչպես և սովորեցնում են մեզ մտածել ու գրել կեանքի այս հանգրուանում, ու կարծես ինչ որ բան ստացուեց։ Պաշտօնական լրատուական այդ կայքը տպագրուեցին մի քանի յօդուածները, որոնք վերաբերում էին մեզ յուզող հիմնականում սոցիալական հարցերին։ Կցանկանայի որ շատ հայ երիտասարդներ ևս ունենային աշխարհն իրենց աչքերով տեսնելու, ընկալելու և յետոյ էլ արտայայտուելու նման փայլուն հնարաւորութիւն։ Շնորհակալ եմ նաև Մերի Ղազարյանին իմ յօդուածներն պրոֆեսիոնալ ձևով ու յատուկ առոգանութեամբ ընթերցողին ներկայացնելու համար։

Էրիկ Նազարյան

Ճորճ Վաշինկթոն համալսարանի Էլիոթի միջազգային յարաբերութիւնների դպրոց 2022թ. աւարտական տարի։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/07/2020, 11:49