Vatican News
Կոմիտասեան յոբելենական համերգ Հռոմում Կոմիտասեան յոբելենական համերգ Հռոմում 

Կոմիտասեան յոբելենական համերգ Հռոմում

Հռոմի ամենահին եկեղեցիներից մէկում տեղի ունեցած կոմիտասեան յոբելենական համերգին ներկայ էին Սուրբ Աթոռում և Իտալիայում հաւատարմագրած դեսպաններ, դիւանագէտներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիո և հայ համայնքների մեծ թուով ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 12-ին Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում տեղի ունեցաւ հոգևոր համերգ՝ նուիրուած Կոմիտասի 150-ամյա յոբելեանին։
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի սարկաւագաց երգչախմբի համերգը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանութիւնները, Արևմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի հետ համատեղ, անցկացուեց Սուրբ Աթոռի Արևելեան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնէական միասնութեան աջակցութեան քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի հովանու ներքոյ։
Համերգից առաջ համատեղ ելոյթ ունեցան Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանը և Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարեանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան հետևանքով Կոմիտասի ստեղծագործական կեանքի ընդհատմանը և բնորոշելով հանճարեղ վարդապետի գործերը՝ որպէս հայկական հնագոյն մշակութային ժառանգութեան շարունակութիւն և 20-րդ դարասկզբին Եւրոպայում ձևաւորող երաժշտական մշակոյթ։ Համատեղ ելոյթում նշուեց, որ հայ մեծանուն երգահանն ու հոգևորականն ընդգրկուած է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց և կարևոր իրադարձութիւնների 2018-2019թթ. օրացոյցում:

Հռոմի ամենահին եկեղեցիներից մէկում տեղի ունեցած կոմիտասեան յոբելենական համերգին ներկայ էին Սուրբ Աթոռում և Իտալիայում հաւատարմագրած դեսպաններ, դիւանագէտներ, բարձրաստիճան հոգևորականներ, Սան Էջիդիո և հայ համայնքների մեծ թուով ներկայացուցիչներ։

Քաղուած ՀՀ Իտալիոյ մօտ դեսպանութեան դիմատետրէն

14/12/2019, 11:33