Աուրորա մրցանակի դափնեկիրները Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպան Կարեն Նազարեանի հետ Աուրորա մրցանակի դափնեկիրները Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպան Կարեն Նազարեանի հետ 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան պատուիրակութիւնը այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութիւն։

«Ավրորա» նախաձեռնութեան համահիմնադիրները դեսպան Նազարեանի ուղեկցութեամբ հանդիպում են ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո կարդինալ Պարոլինի հետ

Հոկտեմբերի 2-3-ին Վատիկան էին այցելել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմ նադիրներ՝ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակաբաշխութեան անցնող երեք տարիների դափնեկիրները:
Հոկտեմբերի 2-ի առաւօտեան «Ավրորա»-ի պատուիրակութիւնն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութիւն, հանդիպել դեսպան Կարեն Նազարեանի հետ, որից յետոյ մասնակցել Ս․ Պետրոսի հրապարակում Քահանայապետի ընդհանուր ունկնդրութեանը՝ հնարաւորութիւնն ունենալով կարճատև հանդիպելու Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապին:
Նոյն օրը «Ավրորա» նախաձեռնութեան համահիմնադիրները դեսպան Նազարեանի ուղեկցութեամբ հանդիպում են ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո կարդինալ Պարոլինի հետ։ Վատիկանի բարձրաստիճան պաշտօնեային է ներկայացուել Հայոց ցեղասպանութեան վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների տրուող մրցանակի նպատակները, Երևանում ամէնամեայ անցկացուող միջազգային հեղինակաւոր այդ մրցանակաբաշխութեան ծրագրերը, որոնք ուղղուած են աղէտներից եւ ոճրագործութիւններից մարդկային կեանքեր փրկող մերօրեայ հումանիտար հերոսների ու նրանց գործունէութեան խրախուսմանը։
Հոկտեմբերի 3-ին «Ավրորա»-ի պատուիրակութիւնը մասնակցել է նաև Հայաստանի անկախութեան տօնի առթիւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան կազմակերպած պաշտօնական ընդունելութեանը:

Աղբիւրը՝ ՀՀ Սուրբ Աթոռի մօտ դեսպանութեան դիմատէտր

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/10/2019, 09:57