Նախագահներ Մաթթարելլա եւ Սարգսեան Նախագահներ Մաթթարելլա եւ Սարգսեան 

Անկախութեան տօնի առթիւ Նախագահ Մաթթարելլայի շնորհաւորական ուղերձը Նախագահ Արմէն Սարգսեանին

Յղում եմ անձամբ Ձեր և բոլոր հայերի բարեկեցութեան իմ ջերմ մաղթանքները»:

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանին Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առթիւ շնորհաւորական ուղերձ է յղել Իտալիայի Հանրապետութեան նախագահ Սերճօ  Մաթթարելան:

Ուղերձում մասնաւորապէս ասւում է.

«Անկախութեան օրուայ տօնակատարութիւններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհաւորանքները, Հայաստանի Հանրապետութեան համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին:

Ընդհանուր հարուստ պատմական իրադարձութիւններից սկիզբ առած Երևանի և Հռոմի խորը բարեկամական կապերն արտառոց հարստութիւն են, մի ժառանգութիւն, որից մեր ժողովուրդները շարունակում են օգտուել` միշտ աւելի բուռն և եռանդուն յարաբերութիւններ կառուցելու ու զարգացնելու համար:

Մեր հանդիպումների հաճելի յիշողութիւններով և Ձեզ պետական այցով Քուիրինալեան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին յղում եմ անձամբ Ձեր և բոլոր հայերի բարեկեցութեան իմ ջերմ մաղթանքները»:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/09/2019, 08:46