Սրբազան Պապին հանդիպումը  Մարիամ Աստուածածնի Անարատ Սրտի միսիոներների Սրբազան Պապին հանդիպումը Մարիամ Աստուածածնի Անարատ Սրտի միսիոներների 

Սրբազան Պապին ուղերձը Մարիամ Աստուածածնի Անարատ Սրտի միսիոներների Ընդհանուր Ժողովին

Անդրադառնալով Ժողովի «Արմատացած և համարձակ» թեմային՝ Պապը յորդորել է արմատանալ Յիսուսի մէջ եւ չվախենալ թուլութիւններից «…վախեցէք, այո, հոգևոր «մտահերձման»(«շիզոֆրենիայի») մէջ ընկնելուց, հոգևոր աշխարհիկութիւնից, որը ձեզ կհանգեցնի վստահել միայն ձեր «կառքերին» և ձեր «ձիերին», ձեր ուժերին և, որ դուք լաւագոյնն էք, մոլուցքով փնտռելով բարեկեցութիւն, իշխանութիւն

Վատիկան Նիուզ

Ֆրանչիսկոս Պապը ընդունել է Մարիամ Աստուածածնի Անարատ Սրտի Ընդհանուր Ժողովի ողջ աշխարհից ժամանած միսիոներներին։

Շնորհակալութիւն յայտնելով նրանց մաղթել է, որպէսզի Տիրոջ Հոգին լինի նրանց վրայ ամէն անգամ, երբ կաւետարանեն եւ բոլոր նրանց, ովքեր կարոտ են փրկարար Խօսքին։

Անդրադառնալով Ժողովի «Արմատացած և համարձակ» թեմային՝ Պապը յորդորել է արմատանալ Յիսուսի մէջ եւ չվախենալ թուլութիւններից «…վախեցէք, այո, հոգևոր «մտահերձման»(«շիզոֆրենիայի») մէջ ընկնելուց, հոգևոր աշխարհիկութիւնից, որը ձեզ կհանգեցնի վստահել միայն ձեր «կառքերին» և ձեր «ձիերին», ձեր ուժերին և, որ դուք լաւագոյնն էք, մոլուցքով փնտռելով բարեկեցութիւն, իշխանութիւն (հմմտ. Evangelii gaudium, հ. 93):

... Կողմնորոշէք ձեր գոյութիւնը Աւետարանի արժէքների հիման վրայ: Երբեք մի՛ օգտագործէք Աւետարանը որպէս գործիք, որպէս գաղափարախօսութիւն, այլ աւելի շուտ որպէս ուղեցոյց, թոյլ տուէք ինքներդ ձեզ միշտ առաջնորդուել Աւետարանի տարբերակներով և «Յիսուսին հետևելու և նրան ընդօրինակելու աղօթքով, աշխատասիրութեամբ» եռանդուն ցանկութեամբ և միշտ և միայն Աստծոյ փառքը և հոգիների փրկութիւնը փնտռելիս»(հայր Քլարեթ)», ասել է նա։

Սրբազան Քահանայապետի ուղերձն աւարտւում է Կլարետեան ընտանիքի բոլոր եղբայրներին և անդամներին առաքելական օրհնութեան բաշխմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/09/2021, 13:00