Լոյս տեսաւ Սիզավետի «Սուրբ Ամենափրկիչ» համայնքային հոգևոր թերթի առաջին թիւը։ Լոյս տեսաւ Սիզավետի «Սուրբ Ամենափրկիչ» համայնքային հոգևոր թերթի առաջին թիւը։ 

Լոյս տեսաւ Սիզավետի «Սուրբ Ամենափրկիչ» համայնքային հոգևոր թերթի առաջին թիւը։

«Պահի՛ր բարի աւանդը՝ Սուրբ Հոգու օգնութեամբ, որ բնակւում է մեր մէջ» (Բ Տիմ. 1, 14)
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Հայաստանի Հայ Կաթողիկէ թեմի armenianchurchco.com  պաշտօնական կայքէջը կը տեղեկացնէ  թէ «ներքին համեստ ուժերով ծնունդ առած է  համայնքային մէկ այլ հոգևոր թերթ՝ Սիզավետի «Սուրբ Ամենափրկչի» հրատարակութիւնը»,   որ կը վայելէ  Առաջնորդ Հայր Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի և Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան հովանաւորութիւնը:

 Թերթը կազմելու գործին կը սատարեն սիզավետցիները: Թերթը ունի նաև երիտասարդական բաժին, որտեղ ներկայացուած են երիտասարդներու միասնական գործունէութեան դրուագներ, ինչպես նաև երիտասարդներու ստեղծագործութիւնները:

Թերթի առաջին թիւին մէջ ներկայացուած է գիւղի հոգևոր պատմութեան մասին յօդուած՝ սիզավետցիներուն յիշեցնելու համար իրենց հոգևոր արմատները:

«Ուրախ եմ, որ Սիզավետ համայնքի համար ևս ստեղծուեց մի հնարաւորութիւն՝ բոլորին հասցնելու Եկեղեցու խօսքը, մանաւանդ, նրանց, ովքեր առաւել մեկուսացուած են հոգևոր կեանքից և միասնական աղօթքներից: Այս թերթի նպատակը մարդկանց մեր հոգևոր ջերմեռանդութեան կայծ գցելն ու բորբոքելն է՝ Աստծոյ կամքով և համայնքի նուիրեալ հաւատացեալների, գործունեայ երիտասարդների օգնութեամբ, ըստ Տիրոջ խօսքի» նշած է Սիզավետի հոգեւոր Հովիւ Տ. Յովսէփ քհն. Գալստեանը թերթի ներկայացման առթիւ։

Թերթի էլեկտրոնային տարբերակը` Սուրբ Ամենափրկիչ Ա

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/07/2020, 06:39