Քոյր Նուարդ Սմաքոն։ Քոյր Նուարդ Սմաքոն։ 

Վախճանուեց առաքինազարդ ք. Նուարդ Սմաքոն

Ք. Նուարդը ծնուել է 1933թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Արևմտեան Հայաստանի Մարտին քաղաքից գաղթած հայ ընտանիքում:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի

2020թ. մայիսի 4-ին Գահիրէում ի Տեր  հանգչեց Անարատ Յղութեան հայ միաբան միանձնուհի ք. Նուարդ Սմաքոն։

Ք. Նուարդը ծնուել է 1933թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, Արևմտեան Հայաստանի Մարտին քաղաքից գաղթած հայ ընտանիքում:

Քոյր Նուարդն իր ամբողջ կեանքը նուիրեց Տիրոջը՝ ծառայելով Անարատ Յղութեան միաբանութեան առաքելութեան մէջ, եղաւ տնօրէնը Ալեքսանդրիայում Անարատ Յղութեան միաբանութեան հիմնած Հայուհիների դպրոցի, որտեղ ամեն տարի սովորում է մօտ 1600 աշակերտուհի:

Տեղեկութիւնը տրամադրեց՝ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/05/2020, 07:00