Աստուածայայտնութեան տօնը Գյումրու Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ եկեղեցում 06.01.2020

Սուրբ Պատարագի զոհը նախագահեց Արհ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասեանը

Հունարի 6-ին Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Գիւմրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում մատուցել է Աստուածայայտնութեան տօնական Սուրբ Պատարագը և կատարել ջրօրհնէքի սրբազան արարողութիւնը:

Սուրբ Պատարագից յետոյ Ռաֆայէլ Սրբազանն այցելել է Մայր Թերեզայի Գթութեան քոյրերի Սպիտակի տուն և շնորհաւորել քոյրերին և սաներին: Երեխաները ներկայացրել են երգեր և պարեր, կազմակերպել ուրախ տօնական ժամանց:

 

Ծայրագույն Վարդապետի աստիճան՝ Թբիլիսիի ժողովրդապետին

Թբիլիսիի հայ կաթողիկէ համայնքում Աստուածայայտնութեան Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցել է Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ առընթերակայությամբ Թիֆլիսի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Միքայէլ Վրդ. Խաչկալյանի և Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Սուրբ Պատարագի ընթացքում Առաջնորդ Հայրը Հ. Միքայէլ Խաչկալյանին շնորհել է Ծայրագոյն Վարդապետի աստիճան, վարդապետական գաւազան, լանջախաչ և մատանի:

Քաղուած armenianchurchco.com կայքէն

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/01/2020, 08:32