Բաւրայի հայ կաթողիկէ երիտասարդները Բաւրայի հայ կաթողիկէ երիտասարդները 

Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան գործունէութիւնը ներկայացուել է Ֆրանսիայում. զրոյց Անդրանիկ Մարգարեանի հետ:

Տուր քաղաքում Հայկական Կարիտասի խումբը հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի կամաւորականների հետ, որոնք հիմնականում եղել են տարեցներ:

Բավրայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Երիտասարդական միութեան համակարգող Անդրանիկ Մարգարեանը, որպէս հասարակական և հոգևոր ակտիվություն ունեցող երիտասարդ, Հայկական Կարիտասի հրաւէրով, այս տարվա հունվարի 12-23-ը, Հայկական Կարիտասի աշխատակիցների հետ միասին մասնակցեց Ֆրանսիական վեց քաղաքներում անցկացուած համայնքային զարգացման ոլորտում «Փորձի փոխանակման» յատուկ ծրագրին:

Անդրանիկը Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան անդամների հետ զրոյցի ընթացքում պատմեց ծրագրի և իր տպավորությունների մասին, նաև թէ ինչպէս է պատրաստուում իր ձեռքբերած փորձառութիւնը դնել ի նպաստ երիտասարդական միութեան և համայնքի առաւել զարգացման:

Հայկական Կարիտասի խումբը ծրագրով այցելել է Փարիզ, Շարտր, Բլուա, Տիր և Օրլեան քաղաքները, որտեղ ծանօթացել են ֆրանսիական Կարիտասի՝ Secours Catholique-ի մի քանի ծրագրերի, մասնաւորապէս երիտասարդների և կամաւորականների ներգրավվածության մասով՝ փոխադարձաբար կիսուելով սեփական փորձառութեամբ:

Անդրանիկ Մարգարեանը, մասնաւորապէս, ներկայացրել է Բավրայում Հայ կաթողիկէ երիտասարդական միութեան կամաւորական գործունութիւնը, բարեգործական ակցիաները, ինքնակազմակերպական մեթոդները և համայնքային զարգացմանը նպաստելու հնարավորությունները: Երիտասարդական միութիւնը հիմնուել է գիւղի հոգևոր հովիւ Տ. Յովսէփ Գալստեանի նախաձեռնութեամբ և երիտասարդների միասնական ջանքերով: Անդրանիկը ներկայացրել է նաև Բավրայում Հայկական Կարիտասի իրականացրած ծրագրերը, յատկապէս, «Ծխական հասարակական խորհուրդները», որի շրջանակներում իր նախաձեռնութեամբ մշակուել և իրականացւում է պատանիների համար համակարգչային գիտելիքների դասընթաց: Դասընթացավարը Անդրանիկն է՝ կամաւոր հիմունքներով: Ներկայացրել է նաև անգլերէնի դասաւանդման կազմակերպումը: Անդրանիկը ներկայացրել է, որ երիտասարդական միութեան գործունէութեան և համայնքային զարգացման ծրագրերի հետագայ ընդլայնումը հնարաւոր է համարում՝ Աւետարանի և Եկեղեցու սոցիալական ուսմունքի սկզբունքների հիման վրայ, երիտասարդների հաւատքի և խանդավառութեան շնորհիւ:

Օրլեանում քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչների հետ միասին քննարկուել են Ֆրանսիայի և Հայաստանի մշակութային որոշ առանձնայատկութիւններ, նմանութիւններն ու տարբերութիւնները, երկուստեք ներկայացուել են իրենց համայնքներում իրականացրած ծրագրերը: Հանդիպումների ընթացքում որոշուել է գտնել երկու երկրների երիտասարդական կազմակերպութիւնների միջև կապի ամրապնդման միջոցներ, վեր հանել հնարաւոր խոչնդոտներն ու փորձել գտնել դրանց լուծումները:

Տուր քաղաքում Հայկական Կարիտասի խումբը հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի կամաւորականների հետ, որոնք հիմնականում եղել են տարեցներ: Հարցին, թէ ինչու են երիտասարդ կամաւորները քիչ, ֆրանսիացի գործընկերները պարզաբանել են, որ երիտասարդների զբաղուածութիւնը խիտ է, այդ պատճառով էլ նրանց թիւը համեմատաբար սակաւ է: Անդրանիկի համար հետաքրքիր բացայայտում էր այն, որ Տուր քաղաքում կա «Կամավորականների ասոցիացիա», որտեղ կազմակերպութիւնները դիմում են կամաւորներ գտնելու հարցով:

Այցելութիւններ են եղել նաև միայնակ կանանց հոգածութեան հաստատութիւններ, որտեղ Հայկական Կարիտասի խումբը ներկայացրել է Հայաստանի մասին: Հանդիպել են տեղի երիտասարդների հետ, որոնք մեծ մասամբ եղել են ներգաղթյալներ: Հանդիպումն անցել է շատ լաւ, երիտասարդ կամաւորները ցուցաբերել են մեծ ակտիվություն, սակայն Անդրանիկի տպաւորութեամբ, նրանց դեռ չունեն յստակ գործունէութեան ծրագիր, և իրենց հանդիպումների հիմնական նպատակը դեռևս ժամանցն է: Ներգաղթյալներին և ֆրասիացի երիտասարդներին մեծապէս հետաքրքրել է հայ երիտասարդների նախաձեռնութիւնները ու միասնական կամաւորական աշխատանքը: Անդրանիկը և խմբի միւս անդամները կիսուել են իրենց փորձառութեամբ:

Գլխաւոր սեմինարը անցկացվել է Բլուա քաղաքում: Խմբային աշխատանքի միջոցով երկուստեք ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած ծրագրերը, իսկ հետազօտող խումբը արտայայտել է վերջնական կարծիքը՝ արդիւնքում բարձր գնահատական տալով Հայաստանի Բավրա համայնքում իրականացուած ծրագրերին՝ դրանք համարելով առաւել հետաքրքիր և արդյունավետ:

Փարիզը եղել է խմբի ճամփորդության վերջին հանգրուանը: Այստեղ էլ հենց տեսել է այն, ինչն ամենաշատն է տպաւորել Անդրանիկին.

«Տեսանք մի բան ինչը մեզ և ուրախացրեց և հաճելիօրէն զարմացրեց: Լատինածէս կաթողիկէ եկեղեցիներից մէկում կար այսպէս կոչուած «Հայկական  անկիւն», որը ստեղծուել էր ֆրանսիայում բնակուող հայերի կողմից և պատմում էր հայերի և Հայաստանի մասին: Համոզուեցինք, որ աշխարհի ցանկացած անկիւնում էլ կգտնես մի փոքրիկ Հայաստան:

Փարիզի դեպարտամենտում կատարուել է ծրագրի ընդհանուր քննարկում, որի ժամանակ հայ և ֆրանսիացի կամաւորականները փոխանակուել են իրենց գաղափարներով ու փորձով, «խաղ մեթոդ»-ի միջոցով առանձնացրել իրենց համար փորձի փոխանակման այս ծրագրի կարևորութիւնը, դժվարությունները և «ծարաւը»՝ հույս յայտնելով, որ նմանատիպ ծրագրերը  շարունակական բնոյթ կկրեն:

Զրոյցի վերջում Անդրանիկը  հավելեց, որ այս ուղևորութիւնը իր համար հրաշալի հնարաւորութիւնն էր՝ նոր գաղափարներով զինուելու, իր մասնագիտական բնագաւառում՝ սոցիալական աշխատանքում, երեխաների հետ և երիտասարդական միութեան մէջ աշխատանքում քայլ առաջ կատարելու, նոր ծանոթությունների, և իր համար նոր մշակոյթի բացայայտման համար՝ յուսալով, որ կրկին  կունենայ նմանատիպ միջոցառումների մասնակից դառնալու առիթ՝ արդեն Հայաստանում՝ «Ամարային ճամբար»-ի շրջանակներում, որը մի գեղեցիկ գաղափար է, որ մտադիր է զարգացնել Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միութեան, Հայկական Կարիտասի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին:

Նիկոլ Մարգարյան Թղթակից Հայ Կաթողիկէ Անառաջնորդութիւն պաշտօնական կայքի և Բավրայի երիտասարդական միութեան «Կանթեղ» թերթի

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/01/2020, 08:34