Երիտասարդներու ամառային ճամբար Երիտասարդներու ամառային ճամբար 

Այս տարի լրացաւ «Կարդինալ Աղաջանյան» ամառային ճամբարի 15-ամեայ յոբելեանը:

«Ով այս փոքրիկներից մեկին թէկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ իր վարձը չի կորցնի», Մտթ. 10, 42:

«Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում 2019թ. յունիսից մինչև օգոստոս ամիսներին անցկացուեց ամառային ճամբար մօտ 450 մասնակիցների համար Հայաստանի և Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների 11-15 տարեկան պատանիների համար:

Ճամբարի նախապատրաստական աշխատանքները սկսուել էին մայիս ամսից՝ օրհնութեամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի և գլխաւորութեամբ ճամբարի տնօրէն Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանի: Երեխաների ընտրութիւնը կատարել են համայնքների ժողովրդապետները: Երեխաների ծնողները նախապէս լրացրել են ուղեգրերը, դրանից յետոյ երեխաները ցուցակագրուել և բաժանուել են ըստ տարիքային խմբերի: Խրախուսելով ներառական կրթութեան գաղափարը՝ ճամբարականների շարքերը համալրուել էին նաև հաշմանդամութիւն ունեցող երեխաներով:

Ջոկատավարների ընտրութիւնը կատարուել է հարցազրոյցի միջոցով: Նրանք հիմնականում հայ կաթողիկէ համայնքների երիտասարդներն են:  Երիտասարդների մասնակցութիւնը ամարային ճամբարներում միշտ խրախուսւում է՝ բացայայտելու համար նրանց կարողութիւնները՝ երեխաների հետ աշխատանքում: Ընտրւում են ուրախ, ստեղծարար, հոգատար և պատասխանատու անձինք, ովքեր դառնում են ճամբարի ընտանիքի անդամներ:

Ջոկատավարների ընտրութիւնից յետոյ յունիսին անցկացուեց երկօրեայ դասընթաց, որի ժամանակ խմբային աշխատանքները և առաջադրանքները, ճամբարի կազմակերպիչների առաջնորդութիւնը օգնեցին ջոկատավարներին հեշտացնել իրենց հետագայ աշխատանքը միմեանց և երեխաների հետ: Ներկայացուեց նաև ճամբարային կարգ ու կանոնը և երեխաների հետ վարվեցողության կանոնները: Դասընթացի արդիւնաւէտութիւնը տեսանելի էր ճամբարի ընթացքում, երեխաների հետ աշխատանքն աւելի հեշտ էր, հետաքրքիր  և արքունավայել: Ջոկատավարների օգնութեամբ մշակուեցին ճամբարային հետաքրքիր և գունեղ խաղեր, երեխաների տարիքային առանձնայատկութիւններ և հետաքրքրութիւններին համապատասխան:

Կարևորելով բռնութիւնից երեխայի պաշտպանութեան իրաւունքը՝ այս տարի առաջին անգամ ջոկատավարների համար դասընթացի ընթացքում հրաւիրուել էր հոգեբան-հոգեվերլուծող, ով ներկայացրեց երեխաների դէմ բռնութեան դրսևորումները և դրանց կանխարգելումը: Մեր նպատակն էր բարձրացնել ջոկատավարների իրազեկութիւնը երեխաների դէմ բռնութեան պայքարի մեխանիզմների և միջոցների մասին:

Այս տարի ճամբարը մեկնարկվեց հունիս ամսին: Այդ երեք ամիսներին ընթացքում ընդունել և ճանապարհել ենք շուրջ 450 մասնակիցների` ներառեալ երեխաներ, աշխատակազմ, հոգևորականներ և կամաւորներ, ովքեր նախընտրել էին իրենց ամարային հանգիստը անցկացնել մեր ճամբարում:

Ճամբարի օրակարգը հնարաւորինս համարեցուած էր երեխաների նախասիրութիւններին, որպէսզի այն լինի իրենց առօրեայից տարբերուող և հետաքրքիր:

Առաւօտեան մարմնամարզութիւնը կարևոր բաղադրիչ է երեխաների կեանքում: Դրանով մենք փորձել ենք բարձրացնել երեխաների ֆիզիկական ակտիվությունը և բարեկեցությունը` նրանց մէջ սերմանելով այն գաղափարը, որ ֆիզիկական ակտիվությունը կարևոր է՝ երջանիկ, առողջ և ակտիվ լինելու համար:

Երեխաներն ամեն օր մասնակցում էին առաւօտեան Սուրբ Պատարագի, ապա՝ քրիստոնէական վարդապետութեան դասերի, որոնք երեխաներին տալիս են ամուր հոգևոր և բարոյական հիմք՝ արժէքների և բարքերի արագ փոփոխուող աշխարհում: Դասերի ընթացքում երեխաները հասան այն գիտակցութեանը, որ այն շնորհներն ու տաղանդները, որ իրենք ունեն՝ նուեր է Աստծոյ կողմից և իրենց քրիստոնէական կեանքի շնորհիւ պիտի պահպանեն և ձգտեն լինել Աստծոյ արժանի զաւակներ:

Պարի, ձեռքի աշխատանքի, բնապահպանութեան և օտար լեզուի դասերը երեխաներին հնարաւորութիւն էին տալիս բացայայտել իրենց տաղանդները, զարգանալ, սովորել և սովորեցնել իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին. սա նպաստում է բարձր ինքնագնահատականի և ինքնավստահութեան զարգացմանը:

Փորձը ցոյց է տալիս, որ ամէնամեայ ամարային ճամբարների ընթացքում երեխաների ամենասպասուած պահը եղել և մնում են ճամբարային խաղերը: Խաղերը, որոնք անցկացւում են ճամբարի բոլոր երեխաների համար, բաժանուած էին երեք խմբի՝ արկածային, մրցակցային և ինտելեկտուալ: Խաղերը հնարաւորութիւն են տալիս երեխաներին լինել խմբի առաջնորդներ, լինել թիմի մասնակից, անհրաժեշտութեան դէպքում բերել փաստարկներ, լինել կարեկից ընկերների նկատմամբ, զգալ յաղթանակի բերկրանքը և յաղթահարել պարտութեան ցաւը:  Խաղն օգնում է կառուցել առաջնորդական հմտութիւններ, ձեռք բերել անկախութիւն և ինքնավստահութիւն:

Ճամբարային օրակարգից անբաժան են նաև մշակութային միջոցառումները, որոնք բացայայտում են երեխաների թաքնուած տաղանդները, փոքրիկ ներկայացումները խթանում են երեխաների գեղագիտական ճաշակի զարգացմանը, ազգային աւանդութիւնների և արժէքների պահպանմանը և փոխանցմանը: Մշակութային միջոցառումների շրջանակում երեխաները այցելում էին թանգարաններ, կինոթատրոն, թատրոն և տիկնիկային թատրոն:

Արդեն մի քանի տարի «Աղաջանյան ամարային ճամբար» եկած երեխաներն ասում են, որ ճամբարային տարածքում իրենք իրենց զգում են ինչպէս տանը, շրջապատված` սիրով և հոգատարութեամբ՝ հոգևորականների, ծրագրի աշխատակիցների և կամաւորականների կողմից:

Այս տարի «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում նշուեց Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպուող ամարային ճամբարների տասնհինգ ամեայ յոբելեանը:

Ճամբարականները ներշնչում են մեզ, որ մենք երբեք չկորցնենք մեր տեսլականը և աշխատենք խաղաղութեան և սիրոյ համար:

 Անի Ցոլակյան, Լիլիթ Մկրտչյան

«Կարդինալ Աղաջանյան» ամարային ճամբարի կազմակերպչական խմբի անդամներ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/10/2019, 10:52